Գլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ ենՍպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկներն ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրելՀայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. ՀովհաննիսյանԱԺ նախագահը և Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկու երկրի ընդհանուր շահերի վրա հիմնված համագործակցության ընդլայնումըԶարուհի Բաթոյանը 3 օրով գործուղվում է Վարշավա36 ժամ ջուր չի լինի Երևանի բազմաթիվ հասցեներում և Արարատի մարզի 4 գյուղումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արամ Խաչատրյան փողոցումԷդ ի՞նչ ենք փաթեթավորում ու ինչո՞վ, որ միավորն արժե 25 հազար դրամ. Լիաննա Մանուկյանը՝ COP17-ի ծախսերի մասինՕդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա 5 օրերինYandex-ը միջոցներ է ձեռնարկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքները մեղմելու համար․ ՊեսկովՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունԵրևանում ևս 2 փողոց կանվանափոխվիՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան. Hetq.am
Պաշտոնանկություններ ու տեղափոխություններ են տեղի ունեցել Պարեկային ծառայությունում. Երևանն ունի ՊԾ գնդի՝ ծառայության գծով նոր տեղակալ
Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի
Արմավիրում` «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվելՀաստատվել է 2026 թվականի հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասինԱրցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունիցԱդրբեջանում ձերբակալվում են ցույցերի մասնակցած դպրոցական աշակերտներըԱնշարժ գույքի գործակալի գործունեության ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Էս մարդկանց անեծքի տակից ո՞նց ա դուրս գալու. կամ ի՞նչ ա նշանակում՝ քոչարյանական ես, հայհոյեց, գնա՞ց. ցավոք սրտի, Նիկոլին եմ ընտրել. տնտեսվարող (տեսանյութ)
Արցախից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Ադրբեջանում սահմանափակվել է սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի պատճառովԵս չեմ լինի՝ կհիշեք, կասեք՝ սենց մի տատիկ կար՝ ատամները թափած, սենց բան էր ասում․ սրանք մենակ քանդող են. Աջափնյակի բնակչուհի (տեսանյութ)Զելենսկին զայրացնում է Թրամփին․ Սպիտակ տան պաշտոնյա ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Ուղիղ ասել ենք՝ արgախաhայnւթյան միջազգային իրավունքների իրացման գործընթացում մենք մասնակցություն չենք ունենալու. Արսեն ԹորոսյանՌուսաստանի կին քաղաքացին հավաքագրվել է Ուկրաինայի ԱԱԾ-ի կողմից և փորձել գումարի դիմաց աhաբեկչություն իրականացնել Վորոնեժում․ ԱԴԾ-ն բացահայտել է (տեսանյութ)Հլը հոպ, հոպ հլը. Սև բերետավորները հարձակվեցին քաղաքացու վրա (տեսանյութ)«Ո՞վ է գնահատելու վնասը, երբ շինություններն արդեն քանդված են». տնտեսվարողՄասիս-Ռանչպար ճանապարհին կամրջի մոտ բախվել են Nissan Note-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ
Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց ավագանու նիստում
Սև ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու նավի վրա․ վիրավորվել են ադրբեջանցիներՄեզ էշի տե՞ղ եք դրել. ԶարոկյանՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա ՀովսեփյանՉեմ անցնում, բռնեք, տարեք... ո՞ւր տանենք, մայրիկ ջան... ուր ուզում եք՝ տարեք. մարդկանց տունը քանդում եք. ուզում եք լավ բան անեք՝ թոշակ բարձրացրեք. ոստիկանը հեռացրեց վրդովված բնակչուհուն (տեսանյութ)Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
Հասարակություն

ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը. դատավորների հայտարարությունը

Դատավորների, 6 ժամ տևած ընդհանուր ժողովի արդյունքում, վերջիններս հրապարակեցին հայտարարություն, որի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության վերաբերյալ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաեւ զանգվածային տարբեր միջոցառումների շրջանակում դատավորների հասցեին հնչող արտահայտությունները՝ Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ․

ա/ Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայմանը։ Սակայն այն պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանաված հայեցակարգ՝ տեսանելի ակնկալվող վերջնական արդյունքով։ Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքում։ Դատավորների ընդհանուր ժողովը որպես դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմին՝ արտահայտելով դատավորների կամքը պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական բարեփոխումներին միտված միջոցառումների շուրջ քննարկումներին՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի ընտրության եւ դրանց կապակցությամբ օրենսդրական ակտերի նախագծերի մշակման հարցում։

բ/ Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որպեսզի հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկատվություն ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ։ Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին՝ դատաիրավական բարեփոխումներին ուղղված ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, վեր կանգնել նեղ շահերից, բավարար երաշխիքներ նախատեսել շահագրգիռ անձանց իրավունքների ապահովման առումով, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով։

գ/ Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է յուրքանչյուրի՝ կարծիքն ազատ արտահայտելու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։ Դատավորների ընդհանուր ժողովն ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաեւ դատական իշխանության համար։ Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը գտնում է, որ կարծիքի ազատ արտահայտումը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ՝ դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խարխլում են դատական իշխանության նկատմամբ հասարակական վստահությունը։ Ուստի Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից գործողություն եւ կոչ է անում ձեռնպահ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող հայտարարություններից, դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող ցանկացած գործողությունից։

դ/ Դատավորների ընդհանուր ժողովն արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահատում դատավորների հավաքական կամքը և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»։