«Մենք վերադարձել ենք». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել տոնի առիթով
Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնալու օրն է: Առաջին Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում այս մասին նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Սիրելի հայրենակիցներ, մայիսի 28-ը մեր ժողովրդի համար դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին»,–իր ուղերձում ասել է նա։