Հռոմի պապն ԱՄՆ-մեքսիկական պատը համեմատել է Բեռլինի պատի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մեքսիկայի և Ամերիկայի միջև կառուցվող պատը համեմատել է Բեռլինյան պատի հետ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Նա հեռուստատեսությամբ տված հարցազրույցներից մեկում ասել է, որ մտադիր է անձամբ իր կարծիքը հայտնել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին:
Պապն ասել է. «Բոլոր նրանք, ովքեր պատեր են կառուցում, ի վերջո դառնում են իրենց իսկ կառուցած պատերում բանտարկյալներ: Դա շատ դաժան է, դուք չեք կարող այդպես դաժան գտնվել»։