Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»

Իրանի շուրջ իրադրությունը շարունակում է լարվել. Հայաստանը՝ ահաբեկիչների նշանառության հավանական թիրախ

Իրանի շուրջ իրավիճակը շարունակվում է լարվել։ Օրըստօրե տարածաշրջանի գլխին առավել առարկայաբար է սկսում կախվել պատերազմի սուրը։ Ամերիկա-իրանական առճակատումը, բնականաբար, չի կարող անտարբեր թողնել Հայաստանին։ Ինքնին հասկանալի է, որ Իրանում պատերազմը ազդելու է նաև Հայաստանի վրա։

Բացի սահմանակից պետություն լինելուց, Իրանը Հայաստանի համար նաև արտաքին աշխարհի հետ կապող երկու ճանապարհներից մեկն է, Վրաստանի հետ մեկտեղ, քանի որ Հայաստանի չորս սահմաններից բաց են միայն իրանական ու վրացական սահմանները։

Վերջին օրերին ԱՄՆ-ն հերթական քայլով իրադրությունն էլ ավելի սրեց այս ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ հանձնարարել է հաստատել ռազմական մատակարարումների գործարքներ ընդհանուր առմամբ՝ 8,1 միլիարդ դոլարի սահմանում, որոնք ունեն ընդգծված հակաիրանական երանգ։ Ընդ որում՝ գործարքի շահառուներ են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Հորդանանը։

Պարզ ասած՝ Վաշինգտոնը հավանություն է տվել այս երկրներին ամերիկյան սպառազինությունների վաճառքի 22 գործարքների, որոնք դեռ անավարտ են, բայց ընթացքի մեջ։ Վաշինգտոնում այս քայլը մեկնաբանում են որպես Իրանից եկող սպառնալիքի դիմաց ԱՄՆ-ին գործընկեր պետությունների ինքնապաշտպանությունը ամրապնդող քայլ։ Իրանն իր հերթին հայտարարել է, որ պատրաստվում է առաջարկել Պարսից ծոցի երկրներին կնքել համաձայնագիր փոխադարձ չհարձակման մասին։ Հայտարարությունն արել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ իր իրացքի գործընկեր Մուհամմադ Ալի ալ-Հաքիմի հետ հանդիպման ժամանակ։

Միաժամանակ, Միացյալ Նահանգները պատրաստվում է 1500 հոգանոց զորակազմ ուղարկել Մերձավոր Արևելք՝ կապված Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների սրացման հետ։ Իհարկե, նախընտրական շրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի համարձակվի ավելի լուրջ քայլեր ձեռնարկել, հաշվի առնելով պատերազմի հանդեպ ամերիկյան հասարակության տրամադրությունները և ապա իր նախընտրական խոստումը՝ Ամերիկան զերծ պահել պատերազմներից, սակայն ամեն դեպքում, ինչպես ասում են, պատից կախված զենքը մի օր անպայման կկրակի, իսկ Մերձավոր Արևելք ուղարկվելիք ամերիկյան զորակազմը հենց այդ պատից կախված զենքն է լինելու։

Շատ ավելի արմատական են տրամադրությունները Թեհրանում, որտեղ գրեթե ամեն օր հայտարարություններ են տարածվում, որ իրանցի ժողովուրդը դիմադրելու է ամերիկյան ագրեսիային մինչև վերջ։ Այս պայմաններում Հայաստանը կարող է իրապես հայտնվել եռակողմ մեկուսացման պայմաններում, քանի որ իրանա-ամերիկյան լայնամասշտաբ պատերազմի դեպքում, բնականաբար, Իրան-Հայաստան սահմանը հնարավոր է փակվի կամ չգործի ըստ սովորական ռեժիմի։

Արդյունքում, Հայաստանը մնում է միայն հայ-վրացական սահմանի հույսին, իսկ դա նշանակում է, որ բոլոր այն նախագծերն ու ծրագրերը լինեն երկկողմ կամ բազմակողմ, որոնք կապված են թեկուզ աշխարհագրորեն Իրանի տարածքի հետ, հետաձգվում են կամ չեղարկվում։ Բացի այդ, բարդանում է նաև իրավիճակը անվտանգային առումով։

Լայնամասշտաբ պատերազմn իսլամական երկրում, ինչպես փորձն է ցույց տվել, իր հետ բերում է տևական աղետ նաև ահաբեկչական ծայրահեղական տարբեր էլեմենտների ակտիվացման հետ կապված։ Այս առումով, հայ-իրանական սահմանը պետք է հատկապես ուշադրության տակ առնվի, որպեսզի պատերազմի դեպքում դեպի Իրան նման էլեմենտների հոսքի պարագայում Հայաստանը կարողանա զերծ մնալ դրանց «թեժ գործողությունների» թատերաբեմ դառնալու տխուր հեռանկարից։

NEWSPRESS.am