Փարիզի հրապարակներից մեկը կանվանակոչվի արքայադուստր Դիանայի անունով
Ֆրանսիական կառավարությունը մտադիր է Փարիզի հրապարակներից մեկն անվանակոչել արքայադուստր Դիանայի անունով:
Տեղի լրատվամիջոցների տեղեկություններով՝ հրապարակը գտնվում է այն թունելից ոչ շատ հեռու, որտեղ ավտովթարի զոհ էր դարձել արքայադուստր Դիանան:
Այդ հրապարակում այժմ կանգնած է Նյու-Յորքի Ազատության արձանի կրկնօրինակը: Երբ զոհվեց արքայադուստ Դիանան, մարդիկ հենց այստեղ էին ծաղիկներ բերում ու մոմեր վառում՝ ի նշան հարգանքի ու նրա հիշատակի: