Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»
Քաղաքականություն

Ապատեղեկատվական արշավ, ապա հրադադարի կոպիտ խախտում. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։ Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանության մեջ:

ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

Ս․ թ․ հունիսի 1-ին Ադրբեջանը կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող է սպանվել։ Այդ կանխամտածված սպանությանը նախորդել է արցախյան կողմի հասցեին մտացածին մեղադրանքներով ապատեղեկատվական արշավը, թե իբր Արցախի կողմից ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության արդյունքում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես արձագանքել է ապատեղեկատվությանը՝ հավաստիացնելով, որ արցախյան կողմն անշեղորեն պահպանում է կրակի դադարեցման ռեժիմը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի այդ ապատեղեկատվական արշավը նպատակ ուներ անհրաժեշտ տեղեկատվական ֆոն ստեղծել կրակի դադարեցման ռեժիմի հետագա խախտման համար։ Երկու դրվագներն էլ նույն շղթայի օղակներն են և կարող են վկայել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված իր պարտավորությունները պահպանելու Ադրբեջանի չկամության մասին։

Լարվածության աճ նախաձեռնելու ադրբեջանական կողմի փորձը մեկ անգամ ևս հաստատում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխանիզմների ներդրումն անհետաձգելի է։ Այդ ջանքերի շրջանակներում անհրաժեշտ է վերջապես իրականացնել 2016 թ․ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են կրակի դադարեցման ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննությանը, ինչպես նաև ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը՝ նրա դիտարկման հնարավորությունների ավելացման նպատակով։

Նմանատիպ մեխանիզմը թույլ կտա ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել հնարավոր միջադեպերին, այլ նաև խուսափել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փոխադարձ մեղադրանքներից և մտացածին պատրվակներով լարվածության աճից։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնում Արցախի Պաշտպանության բանակի զոհված զինծառայող Սիփան Մելքոնյանի հարազատներին և մտերիմներին