Ռոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանքԱյսօրվանից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարով«Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը
ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ
Հայ զինվորականները Հնդկաստանում մասնագիտացված պատրաստություն են անցել. Indian Defence TimesՀարցվածների 40 տոկոսից ավելին հավանություն չի տալիս Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, 52 տոկոսը՝ ԱԺ-ի
Ադրբեջանից Հայաստան մատակարարումների համար հարկավոր կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր ստորագրել. ՌԴ ԱԽՔ տեղակալ
Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»
Վազող տողեր

Կամ լռիր, կամ՝ հեռացիր. հրաժարվում ենք աշխատավարձ վճարել անգրագիտությամբ փայլատակողներին

Չկա Ազգային ժողովի մի նստաշրջան, որի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները չփայլեն իրենց «գրագիտությամբ» և «մտքի փայլատակումներով»: 

Այս գործն անելու հերթն այս անգամ իշխանական պատգամավոր Քրիստինե Պողոսյանին էր, որը երկար մտածելուց հետո եկել է այն համոզման, որ ինքն աճել է այնքան, որ կարող է ոչ միայն ԱԺ նիստերի ընթացքում գիշերն անգիր արած հարցն ուղղել կառավարության անդամներին, այլ կարող է նաև լրագրողներին հարցազրույցներ շռայլել ԱԺ միջանցքներում:

Ցավալի է, որ այս երկրորդ հանգամանքը միայն թվացյալ է, ոչ իրական, և ինչպես նրա՝ քաղաքականության մեջ դրսևորվելու ցանկացած փորձ, սա ևս ավարտվել է անհաջողությամբ:

Մասնավորապես, Քրիստինե Պողոսյանը տարել-բերել ու լրագրողներիս մոտ հպարտացել է, որ արդեն օրենսդրական նախաձեռնություններով է հանդես գալիս:

«Ես հանրության կողմից վստահության քվե եմ ստացել և իմ պարտքն եմ համարում այստեղ ներկայացնել մարդկանց իրավունքները և առաջիկա հինգ տարվա մեջ անել ամեն ինչ, որպեսզի հինգ տարի հետո մարդիկ ունենան ավելի լավ Ազգային ժողով, ավելի լավ կառավարություն: Գոյություն ունեն այնպիսի պաշտոններ, որ որոշակի հիվանդությունների դեպքում անգործունակ են ճանաչվում` դատավորներ, դատախազներ, ուսուցիչներ: Ես կարծում եմ, որ դա ուղիղ հակասության մեջ է, եթե դատավոր, դատախազ և այլն, չեն կարող աշխատել, ապա օրենսդիր մարմնում ինչպե՞ս կարող է նման սահմանափակումների միջով չանցած մարդ լինել, նախագիծ առաջ բերել, քվեարկել և այլն»,-ասել է պատգամավորը և շարունակել, թե բա՝ մշակել է օրենքի փոփոխություն, ըստ որի, հոգեկան խնդիրներ ունեցողները չպիտի առաջադրվեն պատգամավորի թեկնածու:

Պատգամավորի այս հանճարեղ մտքից չգիտես լա՞ս, խնդա՞ս, թե՞ գտնես այլ տարբերակ պատգամավորուհուն բացատրելու, որ նման անհեթեթություններ հնչեցնելով պարզապես անարգում է խորհրդարանական Հայաստանի թիվ 1 ամբիոնը, որ իր ասածը պարզապես պատվազրկում է է օրենսդիր իշխանությունը:

Կա նաև մեկ այլ տարբերակ՝ թողնել, որ Փաշինյանն ու խմբակցության ղեկավար խոնարհ հարս դարձած Լիլիթ Մակոնցն աշխատեն իրենց հաճախ ոչ ադեկվատ վարքագիծ դրսևորող պատգամավորների հետ՝ նրանց հանգամանալից բացատրեն՝ ինչու են հայտնվել օրենսդիրում, ինչ պետք է անեն և ինչպես:

Այս մարդիկ արագացված դասընթացների կարիք են զգում, որ չպատռեն «Իմ քայլի» դիմակը, որը Փաշինյանին դեռ հաջողվում է փակել կարկատաններով, որոնք օր օրի ավելանում են: 

Ի դեպ, կա նաև մի վերջին տարբերկ՝ նման անբովանդակ պատգամավորներին լսելուց հետո պարզապես պետք է նրանց դիմել լռելու կոչով. Լռեք այնքան, քանի դեռ խոսել չեք սովորել:

  NEWSPRESS.am