Նյու Յորքում կայացել է «մերկ» ակցիա` կրծքերի ազատության համար
Երեկ Նյու Յուրքի կենտրոնում մի խումբ կանայք ակցիա են իրականացրել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։ Ամերիկացի լուսանկարիչ Սփենսեր Տունիկը լուսանկարել է մի քանի տասնյակ մերկ կանանց ու տղամարդկանց։
Ակցիայի մասնակիցներ տղամարդիկ ու կանայք եղել են ամբողջովին մերկ, իսկ վերջիններս իրենց կրծքերին կրել են տղամարդկային կրծքի նկար։
Այսկերպ նրանք իրականացրել են ակցիա` #WeTheNipple անվամբ, որով փորձել են դեմ գնալ Ֆեյսբուք ու Ինստագրամ սոցիալական ցանցերին, քանի որ այդ կայքերում արգելվում է տեղադրել կանացի մերկ կրծքի նկար։