Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարական է ներկայացրել. Մակրոնը չի ընդունել այնՀավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում են
Մամուլ

100 փաստ՝ «հիվանդ» տնտեսության մասին

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայտնի ու պարզ ճշմարտություն է. բուժման ճանապարհին առաջին քայլը ճիշտ ախտորոշումն է: Արդյոք վերջին մեկ տարվա ընթացքում մեր տնտեսության հիվանդության դինամիկան ճի՞շտ է ախտորոշված: Բնավ ոչ: Հիշենք մի քանի սխալ ախտորոշման օրինակ:

Ինչի՞ց սկսեց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Հայտարարու­թյունից, որ հեղափոխությունն ինք­նին բավարար է, որ ներդրողները իրար հերթ չտալով՝ գան ներդրում­ներ անելու: Այս ակնկալիքը ստեղծե­լուց գրեթե մեկ տարի անց Ն. Փաշինյանը խոստովանեց, որ հեղափոխու­թյունը ներդրումներ ներգրավելու լավագույն «բրենդինգը» չէ:

«Փռենք ասֆալտին», «ծեփենք պատերին», «судью на мыло»: Այս մասին շատ է խոսվել, բայց արժե նորից հիշեցնել: Բիզնեսը նուրբ օր­գանիզմ է: Պետության կոպիտ միջամտությունը նույնիսկ «արդար» նպատակներով, ծնում է վախ բիզ­նես-շրջանակներում: Իսկ վախը տն­տեսական աճի ամենալուրջ խոչըն­դոտն է: Պարզ ասած՝ ձերբակալ­ված բիզնեսմենի, հարկային վար­չարարության խստացման ու ԱԱԾ-ով բռնոցի կազմակերպելու արդ­յունքում բյուջե բերած ամեն լուման զուգահեռաբար երկրից ու տնտե­սությունից փախցնում է երկուսը: Ու խոսքը թե´ արտաքին, թե´ ներքին ներդրումների մասին է:

Մեկ այլ սխալ ախտորոշում էր տն­տեսության «լավ» ու «վատ» ճյուղե­րի բաժանումը: «Չենք ուզում հան­քարդյունաբերության մեջ ներդրում­ներ, ուզում ենք ներդրումներ բարձր տեխնոլոգիաներում»: Նախ՝ նման մեծամիտ բաժանումներ իրենց չեն կարող թույլ տալ նույնիսկ ամենահզոր երկրները, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, որոնք չեն հրաժարվում որևէ ներդրումից, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում: Երկրորդ. ներդրումները «ուզելով» չեն գալիս: Ներդրումներ արվում են երկրի մրցունակ ճյուղերում: Ու փո­խանակ մրցունակ ճյուղերում որակ­յալ ներդրումներ ներգրավելու, կա­ռավարությունը առաջին իսկ քայլե­րով, կոպիտ ասած՝ «վարի տվեց» ոլորտում միակ լուրջ արևմտյան ներդրումը, ու մնաց այլ ոլորտներում ներդրումների սպասելով, որոնք, հասկանալի պատճառներով, այդ­պես էլ չեկան ու չեն էլ գալու:

Իսկ որտեղի՞ց գիտեմ, որ չեն գա­լու: Կանխատեսումն իմը չէ, միջազ­գային վերլուծական կենտրոններինն ու վարկանիշային կազմակերպություններինն է: Այս շաբաթ երկու նման կենտրոն Oxford Analiytics-ն ու Fitch-ը, նման կանխատեսումներ են արել: Առաջինը գրել է, որ Հայաստա­նում քաղաքական ռիսկը բարձր է, և ներդրումների համար կորուստների հավանականությունը՝ մեծ, իսկ Fitch-ը կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպե­րի նվազում ոչ միայն այս, այլև հա­ջորդ տարի: Միակ բանը, որ կարող է դրականորեն ազդել այս բացասական կանխատեսման վրա՝ Ամուլսարի շինարարության վերսկսումն է՝ ըստ Fitch-ի կանխատեսման: Իսկ սա նշանակում է, որ որևէ այլ լուրջ ներդ­րում չի կանխատեսվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: