NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Վազող տողեր

Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել սպանության մեղադրանքով հետախուզվողի հետ․ նա հանձնվել է (տեսանյութ)

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։

Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ Ալափարս մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ, այդ թվում՝ հատուկ նշանակության վարչության։ Միջոցառումը տևեց 10 ժամից ավելի։

Քննարկվեցին հետախուզվողին անվնաս բռնելու և բերման ենթարկելու մի շարք տարբերակներ։ Արդեն հունիսի լույս 8-ի գիշերը Վալերիյ Օսիպյանն անձամբ զրուցեց հետախուզվողի հետ։ Տևական և արդյունավետ բացատրական հեռախոսազրույցից հետո հետախուզվողը կամավոր դուրս եկավ թաքստոցից և տեղափոխվեց ոստիկանության Չարենցավանի բաժին։ Նա կալանավորվել է։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին՝ ժամը 15-ն անց 25-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ ստացվեց։ Արարատի մարզի Նորամարգ գյուղ մեկնած շտապօգնության խումբը հայտնեց, որ գյուղի 19-րդ փողոցի տներից մեկում վնասվածքներ ստացած անձինք կան։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի օպերատիվ խմբերը տեղում պարզեցին, որ այդ անձինք վնասվածքները ստացել են պայթյունի հետևանքով։ Բեկորային բազմաթիվ վնասվածքներով 60-ամյա տանտերը, նրա 44-ամյա կինը, նրանց 20-ամյա հարսն ու վերջինիս 1-ամյա որդին տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքից մոտ 3 ժամ անց 60-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացավ։

Դեպքի վայր հրավիրվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պայթյունատեխնիկական, ձգաբանական ու սառը զենքի հետազոտությունների գծով մասնագետներ, որոնք մանրակրկիտ ուսումնասիրեցին դեպքի վայրը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված անձինք վնասվածքները ստացել են նռնակների պայթյունների հետևանքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ հիվանդանոց տեղափոխված 44-ամյա կնոջ նախկին ամուսինը վիճել էր նախկին կնոջ ու վերջինիս ներկա ամուսնու հետ։ Այդ ընթացքում էլ երկու նռնակ էր նետել նրանց ուղղությամբ և հեռացել։

Հարուցված քրեական շրջանակներում ոստիկանության Մասիսի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները դեպքից ժամեր անց խուզարկություն են կատարել հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվող տղամարդու բնակության հասցեում։ Հայտնաբերվել են վառոդանման զանգվածով պոլիեթիլենային տոպրակ, պայթուցիչներով երկու նռնակ, որոնցից մեկի վրա թափանցիկ ժապավենով ամրացված էր պայթուցիկ զանգված, իսկ մյուսի վրա՝ բացի պայթուցիկ զանգվածից ամրացված էր հրազենի գնդակներ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվեցլ է փորձաքննության։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։