Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈւշագրավ էին հատկապես միանշանակ օրինակելի և հարգանքի արժանի իրանական պետական համակարգի՝ տարբեր սցենարների պարագայում գործելու մասին Արաղչիի բացահայտումները. իրանագետԱյսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Մամուլ

«168 ժամ». ՊՆ-ում պաշտոնանկությունները կսկսվեն

«168 ժամ» թերթը գրում է.

«Պաշտպանության նախարարությունում (ՊՆ) մոտալուտ պաշտոնանկությունները, սպասվում է, որ սկիզբ կառնեն գնդապետ Սերժ Առուշանյանի ազատման հրամանից: 2013 թվականից նա ղեկավարում է Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը: Նախարարության ներսում խոսվում է վարչությունում կոռուպցիոն սկանդալի հնարավոր բացահայտման մասին, ասում են՝ քիչ չեն նաեւ վարչությանը հասցեագրված թեժ գծի բողոքները:

Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում քաղաքացիների դիմումներն ամիսներով կուտակվում են, վերջին շրջանում ընդհուպ թվով 3000 դիմումի կուտակում է եղել: Միայն այս պահի դրությամբ վարչությունում ընթացք չստացած 1200-ից ավելի քաղաքացիների դիմում կա: Իսկ դա նշանակում է, որ կերակրողին կորցրած զինծառայողի ընտանիքներն ամիսներով կախված են ՊՆ չինովնիկների քմահաճույքից, հարցականի տակ սպասում են, մինչեւ որ ՊՆ-ն կերակրողին կորցրածի նպաստը կնշանակի, որպեսզի զոհվածի ընտանիքը կերակրվի դրանով:

Ամիսներով լուռ սպասողների հերթերում զինհաշմանդամության թոշակառուներն են, կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի փորձաքննություն անցնող մարդիկ, զինվորների ծնողների հրատապ դիմումները՝ անվճար վիրահատությունից, սոցերաշխիքներից օգտվելու համար: Պարզվում է՝ վարչությունում արտոնյալ չեն անգամ թոշակի գնացող բարձրաստիճան զինվորականները: Գուցե հենց այս խավն էլ կոլեգա Առուշանյանի պաշտոնանկությունը որոշել է արագացնել: Ասում են՝ նախարար Դավիթ Տոնոյանի մոտ ներսից հաճախ են դժգոհում վարչության պետ, գնդապետ Առուշանյանի աշխատանքից՝ համարում են, որ նա իր սոցիալական գործառույթը թողել, իրեն բարձր գեներալիտետի մաս է համարում:

Մեր աղբյուրը նկատում է՝ Սերժ Առուշանյանը ժամանակին կարողանում էր նախարար Սեյրան Օհանյանին համոզել, թե իր դեմ «բոչկա գլորողների» ակնկալիքները թոշակները չեն, իր պաշտոնի լծակներն են հետաքրքրում կոլեգաներին, մինչդեռ ներկայումս նախարար Տոնոյանի հետ այդ հարաբերությունները չկան, հետեւապես՝ չկան նաեւ իրավիճակը լղոզելու շանսեր:

Շահառուների դժգոհությունը նախարարոթյան պատերի ներսից հասել է Կառավարություն: Բացառված չէ, որ ՊՆ այս վարչությունում Սերժ Առուշանյանից բացի, այլ պաշտոնանկություններ եւս լինեն: Ավելին, նախկին իշխանության ձեռնարկած քայլերը՝ ուժայիներին զրկել կադրավիկներին թոշակ եւ նպաստ նշանակելու իրավունքից, գործնականում շուտով իրավական ուժ կստանա:

Երկու տարի առաջ գաղտնի հրամանով՝ ՊՆ-ից այս գործառույթն արդեն իսկ տեղափոխվել էր Սոցիալական ապահովության ծառայության տակ, էլեկտրոնային կենսաթոշակի համակարգը նաեւ այս 33.000 շահառուներին է սպասարկում: Անավարտ է մնում, սակայն, Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) եւ այլ կապերի շնորհիվ զինհաշմանդամություն ստացած խմբերի վերանայման գործընթացը: Դրանք հետհեղափոխական շրջանում ժամանակավորապես կասեցվել են։ Բանն այն է, որ կասկածելի հիմքերով զինհաշմանդամ դարձածները զրկվել են նախկին կարգավիճակից, իսկ հեղափոխական իշխանությունը կասկածում է՝ իբրեւ թե պետության փողերը խնայելու ջանքերի մեջ հանցավոր տարրեր կան, եւ մարդու իրավունքի ոտնահարված դեպքեր է բացահայտում:

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ 15-20 տարի առաջ տրված զինհաշմանդամների կարգավիճակները սկսեցին վերանայվել 2017-ից՝ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ու Սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանի նախաձեռնությամբ: Արդյունքում՝ մինչեւ հեղափոխությունը 500-ից ավելի զինհաշմանդամ զրկվեց նախկինում ստացած կարգավիճակից՝ բարձր թոշակից ու պետության արտոնած սոցիալական երաշխիքներից, իսկ թվով 55 անձ զրկվեց ՊՆ-ից տուն ստանալու իրավունքից։ Այս գործերը հանձնվել են ՀՀ գլխավոր դատախազություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում