Հոնկոնգում ցույցերը շարունակվում են․ փողոց է դուրս եկել ավելի քան 2 միլիոն մարդ
Ավելի քան երկու միլիոն մարդ է դուրս եկել Հոնկոնգի փողոցներ՝ բողոքելու «Արտահանձման մասին» նոր օրենքի դեմ: Այս օրերին ընթացող բողոքի ցույցերը Հոնկոնգի պատմության մեջ ամենազանգվածային բողոքի ցույցերն են:
Չնայած նրան, որ տեղի իշանությունները ժամանակավորապես դադարեցրել են օրենքի ընդունման գործընթացը, բողոքողները պահանջում են, որ օրենքը չեղարկվի: Որոշ հատվածներում ոստիկանների ու ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ են կիրառել: