Դոնալդ Թրամփն իր օգնականին ազատել է պաշտոնից հազալու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է իր օգնական Միկ Մալվեյնին այն պատճառով, որ վերջինս նախագահի հարցազրույցի ժամանակ հազացել է:
Դա տեղի է ունեցել ABC հեռուստաընկերությանը հարցազրույց տալու ժամանակ: Երբ նախագահի օգնականը սկսել է հազալ, Թրամփը նրան սենյակից դուրս է հրավիրել:
«Դա ինձ դուր չի գալիս, դուք գիտեք, որ դա ինձ դուր չի գալիս,- ասել է Թրամփը։- Եթե պատրաստվում եք հազալ, բարի եղեք սենյակից դուրս եկեք, նոր հազացեք»: