Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ֆիդանը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության տարածման մասինՕդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 3-5 աստիճանովՕտարերկրացիների կողմից Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցունԱրաղչին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները անվանել է Իսլամաբադի հուշագրի խախտումՈվ կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ. «Հրապարակ»Խոշոր վթար է տեղի ունեցել, 3 տուժած կաՍեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Թրամփը սպառնացել է Իրանին «հազարավոր հրթիռներով», եթե իրեն սպանեն Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ»Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. «Փաստ»Վաղարշյանի վախը բռնել են. «Հրապարակ»2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ»Ծաղիկ արտահանողներին սպառնացել են. բողոքեք՝ դռները կփակվի . «Հրապարակ»ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ»Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնիցՆերկա-բացակա ենք անելու, մեկ մարդու պես կջրվեք. Ավինյանը հրահանգ է իջեցրել. «Հրապարակ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»Իրանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում էԻնչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ֆինանսական կառույցների դեմՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի խոցման մասին․ խոշոր հրդեհ է բռնկվելԱԱ-2026․ Իսպանիա – Բելգիա․ մեկնարկային կազմերԱՄՆ-ում պատրաստվում են առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագիծՔննարկվել են COP17-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներըԱրամ Ա Վեհափառ Հայրապետը և Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն քննարկել են Մերձավոր Արևելքին առնչվող հարցերԵՄ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթըԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներԵՊՀ-ում «չիստկաները» շարունակվում են․ հեռանում են Գալստյանն ու ՂևոնդյանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցության ներուժի բացահայտումՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինԹրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնիԱնդալուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի հետևանքով 12 մարդու մահվան պատճառովԹեհրանը հերքել է Վաշինգտոնի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստումըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՍկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայիններըԱռաջին կարգի նախազգուշացում․ Հայկ ԴեմոյանԹրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցություններըԱռևտուր, ներդրումներ, ՏՏ և կրթություն․ Երևանում քննարկվել է Հայաստան-Իսպանիա օրակարգըՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՆիդերլանդներում վանդալները պղծել են խորհրդային զինվորների շուրջ 150 գերեզմանաքարՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերը
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ ցուցումներ է տվել

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները:

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական և մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է նաև զորակոչի արդյունավետության առավել բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Ընդգծելով նախորդ՝ 2018թ. ձմեռային զորակոչի ժամանակ բժշկական հանձնաժողովների աշխատանքի արդյունավետությունը՝ Դավիթ Տոնոյանն անհրաժեշտ է համարել նաև զորակոչիկների բժշկական փորձաքննության առավել թափանցիկ կազմակերպման, պատշաճ բժշկական հետազոտություն չանցած զորակոչիկների զորակոչը բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը;

Նիստի ընթացքում 2018թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի, նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման և հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր։

Ամփոփելով նիստի աշխատանքները, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի բացառման ուղղությամբ իրականացվող հետևողական պայքարի, զորակոչային բուժհետազոտությունների նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու և, ընդհանուր առմամբ՝ ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տվել է ցուցումներ և հանձնարարականներ։

Պաշտպանության նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ գործընթացում ներգրավված բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով, կազմակերպված ու առանց խոչընդոտների: