ԱՄՆ-Իրան հարաբերությունները գերլարված են․ Պենտագոնn Իրանի սահման է ուղարկում 1000 զինվորականի
ԱՄՆ-ն իր դիրքերն ուժեղացնում է Իրանի սահմանին։ Ինչպես տեղեկանում ենք Պենտագոնից, Վաշինգտոնն Իրանի սահմանների մոտ ուղարկում է ավելի քան 1000 զինվորականի։
Նշվում է նաև, որ այս որոշումը կատարվել է տարածաշրջանի անվտանգության համար։ Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ ԱՄՆ-ն նախատեսում է հակաօդային հարվածներ հասցնել Իրանին։
Այս ամենի հետ մեկտեղ համացանցում հրապարակվում էին լուսանկարներ, որոնցում, իբր, ամերիկյան զորքերը հարձակվում են իրանական նավթի տանկերների վրա։