Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը: Խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը մերժելով՝ դատարանն ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը: Մանվել Գրիգորյանը մնաց կալանքի տակ:
Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում: Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատականի նիստի ընթացքում պնդում էին, որ Գրիգորյանի առողջական վիճակն ավելի է վատացել, ու նրա հիվանդությունները կալանքի պայմանների հետ համատեղ չեն: