Microsoft ընկերությանը պատկանող ինքնաթիռ-գիգանտը վաճառվում է 400 միլիոն դոլարով
Stratolaunch հսկա ինքնքաթիռը, որ նախատեսված է օդային հրթիռների տեղափոխման համար, համարվում է ամենամեծն աշխարհում։
Այն սպասում է իր նոր տիրոջը։ Ինքնաթիռը 400 միլիոն դոլարով վաճառում է Vulcan ընկերությունը, որը վերջերս գնեց հանրահայտ Microsoft ընկերությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ապրիլ ամսին Stratolaunch-ը իրականացրեց թռիչք Կալիֆոռնիա նահանգում։ Այն բարձրացավ օդ ավելի քան 5 կիլոմետր, զարգացրեց 304,17 կիլոմետր/ժամ արագություն և երկնքում մնաց մոտ 150 րոպե։