Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«168 ժամ»․ Ովքեր են թիրախում. կառավարության քայլերը տանում են սոցիալական լարվածության խորացման

«168 ժամ» թերթը գրում է.

«Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ավելին, ի տարբերությունն հարուստների, վերջիներս հայտնվելու են շատ ավելի մեծ հարվածի տակ` ստիպված լինելով հրաժարվել անգամ սեփական գույքից։

Նախատեսվող փոփոխությունները գուցե արդարացված լինեին, եթե հասարակության շրջանում աղքատության մակարդակն այսքան բարձր չլիներ։ Բայց իշխանափոխությունից հետո Հայաստանում սոցիալական իրավիճակն առայժմ բարելավման նշաններ ցույց չի տալիս։

Ավելին, նախատեսվող հարկային օրենսդրության փոփոխությունները տանելու են երկրում սոցիալական լարվածության խորացման։ Դա արտահայտվելու է՝ ինչպես հարկային հայտնի փաթեթի, այլև՝ գույքահարկի օրենքում սպասվող փոփոխությունների տեսքով։

Կառավարությունը պատրաստվում է վերանայել գյուքահարկի գնահատման գործող կարգը, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։ Այնպես չէ, որ դա տարածվելու է միայն թանկարժեք գույքի վրա։ Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։

Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։ Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։

Այս նախաձեռնությամբ, որքան էլ թվում է, թե նպատակը պիտի լիներ հասարակության շրջանում առկա բևեռացվածության մեղմումը, այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ հարուստներն իրենց շքեղ բնակարանների համար ստիպված են լինելու ավելի շատ վճարել։ Գույքահարկի հարկման տակ կհայտնվի նաև այն քաղաքացին, ով ունի մեկ կամ երկու սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում, և ում եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանում, այլև մի բան էլ նվազում են` կապված կենսաթոշակային ֆոնդերի վճարումների հետ։

Գույքահարկի նման կտրուկ բարձրացումով կառավարությունն ըստ էության գնում է նաև սեփականության վերաբաշխման։ Պարզ է, որ դրանից հետո կլինեն բազմաթիվ սեփականատերեր, ովքեր ի վիճակի չեն լինելու վճարել այդքան գումար իրենց ունեցվածքի դիմաց։ Դա նշանակում է, որ նրանք ստիպված վաճառելու են այն՝ ավելի էժան գույք գնելու և ավելի քիչ գույքահարկի բեռ կրելու նպատակով։

Այսօր Հայաստանում քչերն են պատրաստ տարեկան տասնյակ միլիոններ վճարել միայն գույքահարկի դիմաց։ Ու դեռ հարց է՝ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կգնան այդպիսի գույքի ձեռքբերման։

Պրոգրեսիվ գույքահարկի կիրառումը, որքան էլ կարևոր, նույնքան ռիսկային է, հատկապես նման կտուկ վերանայումների պարագայում։ Դա կարող է լուրջ փաստի առաջ կանգնեցնել՝ ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ սեփականատերերին։ Դրա հետևանքով շատերը, մասնավորապես՝ նախկինից անշարժ գույք ժառանգություն ստացածները, որոնց եկամուտներն այսօր բարձր չեն, միանգամից հայտնվում են թիրախի տակ։ Նրանք կանգնելու են իրենց ունեցվածքից պարտադրված հրաժարվելու փաստի առջև։ Այսպիսի խնդրի կարող են բախվել առաջին հերթին՝ Երևանի կենտրոնի թանկ բնակարանային շուկայի սեփականատերերը։

Դժվար է ասել, թե դա որքանո՞վ է բխում կառավարության նպատակներից, բայց միտումը տանելու է դրան։ Սա հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առաջացման տեղիք կարող է տալ։ Հատկապես որ, այս ամենը չի ուղեկցվում սոցալական խոցելի խմբերի եկամուտների նույնքան կտրուկ ավելացմամբ։
Ի տարբերություն լրացուցիչ հարկային բեռի կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, կառավարությունն առայժմ նույնքան ակտիվ չէ մարդկանց եկամուտներն ավելացնելու հարցում։ Առայժմ հայտնի է, որ քննարկվում է հաջորդ տարի նվազագույն կենսաթոշակը 10 տոկոսով ավելացնելու հարցը, որը ենթադրում է ընդամենը 2,5 հազար դրամի հավելում։ Պարզ է, որ դրանով անիմաստ է ակնկալել սոցիալական խնդիրների մեղմում, առավել ևս՝ լուծում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: