Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ)Հարցվածների մոտ 55 տոկոսը կարծում է, որ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28,9 տոկոսը հակառակ կարծիքին է. Gallup-ի հարցումըԿրասնոդարում կաշառք տալու համար ձերբակալվել են առևտրային կազմակերպությունների 2 հայ ղեկավար (տեսանյութ)«Զվարթնոց» օդանավակայանում խստացվում է տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունըՍերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացության մեջ չկան փաստական հիմքեր. ՊաշտպանՀութիները հայտարարել են Էր-Ռիադին և Սաուդյան նավթային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասինՔաղաքացիների 30 տոկոսից ավելին ավելի վատ է գնահատում այս ԱԺ-ի աշխատանքը՝ նախորդի համեմատ․ «Gallup»Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ»
Վազող տողեր

Առողջության ապահովագրությունը կլուծի որոշ խնդիրներ, բայց ոչ բոլորը. Սարո Ծատուրյան (լուսանկարներ)

Համաշխարհային բանկի բժշկական ապահովագրության գծով փորձագետ Սարո Ծատուրյանի խոսքը՝ «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Հաճախ խոսում ենք բժշկական ապահովագրությունից, և մեր բնակչության մեջ կան մարդիկ, ովքեր դա ընկալում են որպես մի պանացեա բոլոր եղած խնդիրներից: Միանգամից պետք է ասենք, որ, ցավոք, դա չափազանցված ակնկալիք է: Այսինքն՝ առողջապահության ոլորտում մենք այսօր շատ խնդիրներ ունենք և բոլորը չէ, որ միայն ֆինանսավորման հետ են կապված: Սա ֆիքսենք, հետո նոր անցնենք առաջ: Առողջապահության ապահովագրության ներդրումը պարտադիր թույլ կտա որոշ խնդիրներ լուծել, բայց ոչ բոլոր խնդիրները, որովհետև այդ խնդիրները բազմաթիվ ուղղություններով են առկա, և պետք է համակարգված ջանքեր կիրառել: Հետո մի բան պետք է բոլորս հասկանանք. ոչ մի բան, ոչ մի լավ բան առավել ևս, անվճար չի լինում, ամեն ինչ ունի իր գինը, ամեն ինչի համար պետք է վճարել:

Ապահովագրությունը նույնպես ունի իր գինը, և այդ գինը պետք է վճարեն այն մարդիկ, ովքեր օգտվելու են այդ ապահովագրությունից: Այսինքն՝ դա չի լինելու վերևից եկող մի մանանա, և միանգամից բոլորի համար ամեն ինչ լավ է լինելու:

Աշխատող բնակչությունը նախատեսում է, որ պետք է որոշակի լրացուցիչ հարկ վճարի իր աշխատավարձից, որի չափը դեռ որոշված չէ, և դա քննարկման հարցերից մեկն է, ու դրա դիմաց պետք է ստանա նորմալ ծառայություն:

Սա ամենակարևոր պահերից մեկն է: Երկրորդը ծածկույթի հարցն է, թե ովքեր պետք է ընդգրկվեն այս համակարգում: Ակնհայտ է, որ համակարգը ներդրվում է, որպեսզի առաջին հերթին պաշտոնական զբաղվածություն ունեցող մարդիկ ընդգրկվեն, բայց դրա հետ միասին հենց առաջին փուլում նախատեսվում է, որ պետք է ընդգրկվեն նաև ներկայիս պետպատվերի շահառուները, որոնք հիմնականում սոցիալապես անապահով, խոցելի խմբերն են, և նրանց համար պետությունը պետք է հանդիսանա որպես ապահովագիր, ապահովագրավճար վճարող կողմ այն գումարներից, որոնք այսօր պետական բյուջեում նախատեսված են բուժօգնության ծառայությունների ֆինանսավորման համար հենց այդ նույն խմբերին:

Այսինքն՝ խոսքն ընդամենը այդ խմբերի համար պետական միջոցների օգտագորման ձևը փոխելու մասին է: Հետագա փուլերում իհարկե նախատեսում է այլ մեխանիզմներ կիրառել:

Բայց պետք է մի բան նկատի ունենանք. հիմնական խնդիրներից մեկը՝ որպես ապահովագրության ներդրման խոչընդոտ, մեր երկրում ոչ պաշտոնական զբաղվածության բարձր մակարդակն է: Այսինքն եթե մենք, ոչ պաշտոնական վիճակագրական տվյալներով, ունենք մոտ 1.2 մլն ակտիվ աշխատուժ մեր երկրում, դրանցից ընդամենը մոտ 500-550 հազարն են պաշտոնապես զբաղված և հարկեր վճարում:

Մնացածն, ասենք, գյուղացիական տնտեսությամբ զբաղվող մոտ 300-400 հազար քաղաքացիներ են, որոնք իրենց սեփական հողի վրա աշխատում են, բերքը բերում վաճառում են, բայց ընդհանրապես հարկային դաշտից դուրս են, կամ բազմաթիվ անհատ ձեռներեցներ կան, այլ մարդիկ, որոնք ոչ պաշտոնական զբաղվածություն ունեն: Այսինքն՝ լավագույն դեպքում առաջին փուլում հնարավորություն կունենանք բնակչության մոտ 50 տոկոսին կամ մի փոքր ավելիին այս ծածկույթում ընդգրկել: Բայց հետո պետք է մտածենք՝ մնացած խմբերին ինչպես ենք համակարգում ընդգրկելու:

Ես կուզենայի նշել նաև երկու հարց, որոնք այս պահին տեսնում ենք որպես կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ. մեկը երկրի տնտեսական վիճակն է, այսինքն՝ ինչքան տնտեսության վիճակը բարելավվի, այնքան զբաղված բնակչության թիվը կավելանա, բնականաբար կընդլայնվի նաև ապահովագրության ծածկույթը: Եվ երկրորդը՝ ընդհանրապես մեր առողջապահության պետական ֆինանսավորման շատ ցածր մակարդակն է: Ինչպես գիտեք՝ մեր երկրում ընդամենեը ՀՆԱ-ի 1.3 տոկոսն է այսօրվա դրությամբ կազմում առողջապահության ոլորտի պետական ֆինանսավորումը, և շատ մեծ տեսակարար կշիռ ունեն առողջապահական ընդհանուր ծախսերի մեջ բնակչության մասնավոր վճարումները:

Ընդհանրապես, առողջապահական ընդհանուր ծախսերի մեջ բնակչության մասնավոր ծախսերի տոկոսի ցուցանիշով Հայաստանը աշխարհում գրավում է առաջին տեղը, բայց՝ վերջից, ցավոք սրտի, այսինքն՝ ամենավատ ցուցանիշն է: Այս խնդիրները նկատի ունենալով՝ պետք է առաջ գնանք:

Քանի դեռ մեր առողջապահության համակարգը իր ներսում ունի բազմաթիվ անարդյունավետություններ, և դրանք լուծում չեն ստացել, ապահովագրության և լրացուցիչ ֆինանսական աղբյուրների ներգրավումը չի կարող տալ մեզ ցանկալի արդյունք, որովհետև դա նույնն է, ինչ ավել փող լցնես ոչ արդյունավետ աշխատող համակարգի մեջ, այն մեկ է՝ մնալու է ոչ արդյունավետ. մաղով ջուր կրելու պատմությունն է:

Ծածկույթի մասին էլ խոսելիս պետք է մի բան ճիշտ հասկանանք:

Այո՛, շատ երկրներ ունեն ընդգրկվածության 90 տոկոսից ավելի ցուցանիշ, բայց եկեք հիշենք՝ իրենք քանի՞ տարում են հասել դրան: Ասում ենք ապահովագրության բիսմարկյան համակարգ, Բիսմարկը 19-րդ դարում էր, չէ՞, Գերմանիայի կանցլերը: Այսինքն՝ շատ երկրներում համընդհանուր ծածկույթի պրոցեսը տևել է տասնամյակներ, որոշ դեպքերում՝ դարեր: Ես չեմ ասում, որ մենք պետք է դարերով գնանք դրան, բայց որպեսզի մտածենք, թե ինչպես ընդգրկենք այս խմբին, մյուս խմբին, գործազուրկին, ուսանողին, անապահովին և այլն, նախ պետք է ունենանք այդ համակարգը, հետո ասենք՝ ժողովուրդ, եկեք, միացեք դրան:

Այսինքն, պետք է բազային մեխանիզմներն ու կառույցները ունենանք, որ կարողանանք հետո դրա ընդգրկումն ընդլայնել:

Առողջապահության ոլորտը փորձում է իր հարցը առանձին լուծել՝ բժշկական ապահովագրություն ներդնելով: Բայց ասել, որ դա միակ տարբերակն է, այնքան էլ ճիշտ չի: Ինչ վերաբերում է պետական թե մասնավոր համակարգերի միջոցով իրականացնելուն, ապա չկա նման հարց՝ թե ամենաարդյունավետ տարբերակը սա է:

Կան երկրներ, որտեղ պարտադիր բժշկական ապահովագրությունը իրականացվում է մեկ հանրային կառույցի միջոցով և շատ լավ է աշխատում, օրինակ՝ Էստոնիան: Կան երկրներ, որտեղ իրականացվում է մասնավոր հարյուրավոր ապահովագրական ընկերությունների միջոցով և էլի վատ չի աշխատում, օրինակ՝ Նիդերլանդները կամ Շվեյցարիան: Ամբողջ հարցը հետևյալն է՝ ի՞նչ գին են պատրաստ վճարել հասարակությունն ու պետությունն այս կամ այն համակարգն ունենալու համար, որովհետև դրանց գները տարբեր են, նաև տարբեր են այն ճանապարհները, որոնք երկրներն անցել են տասնամյակների ընթացքում՝ պատմականորեն ձևավորելով այս կամ այն համակարգը: