NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տնտեսություն

Կա՛մ մեր գյուղերը թող տեղահան անեն, կամ ՀԷԿ-երը փակեն. թունավոր նյութերից հողը չորանում է, բերքը՝ վարակվում (տեսանյութ)

Կա՛մ թող մեր գյուղի տեղը փոխեն, կա՛մ ՀԷԿ-ը փակեն: Այս պահանջով կառավարություն էին եկել Արագածոտնի մարզի 6 գյուղի բնակիչներ:

Վերջիններս ցանկանում էին տեսնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ միայն նրան հետ էին կապում իրենց խնդրի լուծումը:

Խնդիրը 10 տարվա պատմություն ունի. 2008 թվականից երկու ՀԷԿ է աշխատում Գեղարոտ գետի վրա, ինչի հետևանքով հողը և շրջակա միջավայրն աղտոտվել են։

«Հողատարածքները վարակվել են. ամբողջովին ծծումբ, ժանգ, քիմիական բազմաթիվ թունավոր նյութեր անմիջապես Արագածի խառնարանից լցվում են մեր հողամասերը»,- լրագրողների հետ զրույցում ասում է գյուղացիներից Գեղամ Սարգսյանն ու դիմում համագյուղացիներին. «Էն կարտոշկեն բերել եք, չէ՞, հլա բերեք ցույց տանք: Էն մեր խմելու պղտոր ջուրն էլ ցույց տվեք»,- ասում է ու դարձյալ հավելում. «Կերան էս վեց համայնքի տնտեսությունը, քանդեցին»:

Համագյուղացիները լրագրողներին են ցույց տալիս նմուշները: Նրանք նաև երկու քար ցույց տվեցին. «Տեսնո՞ւմ եք, էս մեկը նորմալ քար ա, էդ ՀԷԿ-ը կառուցելուց առաջվա քար ա, իսկ էս մեկը ժանգոտել ա»:

Խնդրի լուծման ակնկալիքով բնակիչներն արդեն տարիներ շարունակ դիմում են տարբեր ատյաններ, սակայն դեռ արդյունք չկա:

2018-ի նոյեմբերին, Փաշինյանի այցից հետո, ժամանակավորապես կասեցվել է ՀԷԿ-երի աշխատանքը, սակայն 2019 թվականի փետրվարին իրենց համար անհասկանալի պատճառներով կրկին վերագործարկվել է:

Գյուղացիները կարտոֆիլ չեն կարողանում աճեցնել, ջուրը տվել են փորձաքննության, որն էլ հաստատել է, որ այն խմելու և օգտագործելու համար պիտանի չէ:

NEWSPRESS.am-ի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել, եթե վարչապետը չընդունի իրենց կամ խնդրին դրական լուծում չտա, գյուղացիները պատասխանեցին. «Նստացույց կանենք, ու մեր ընտանիքներն էլ կգան մեզ հետ նստացույց կանեն: Հնարավոր չէ այսպես»:

Մանրամասները՝ տեսանյութում