Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Հրապարակ». Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է սիրտը շահել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մի քանի օր է համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։ Անգամ այսօր մամուլում լուր կա, որ նա ասել է․ «Մանդատը շպրտելու եմ դեմքներին»։ Մանավանդ որ այս օրերին Սասուն Միքայելյանն անհասանելի է, ուստի այդ լուրերն ավելի առարկայական են թվում։

Մենք փորձեցինք Սասուն Միքայելյանի մերձավորներից ճշտել՝ կա՞ արդյոք նման մտադրություն։ Մեզ հարյուր տոկոսով հավաստիացրեցին, որ մանդատից հրաժարվելու մտադրություն չկա, բայց Սասուն Միքայելյանը հիացած չէ այն ամենով, ինչ տեղի է ունենում այսօր երկրում։

Եվ եթե իրենից դժգոհություններն իշխող կուսակցությունում պայմանավորված են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուին չաջակցելու հանգամանքով, ապա ինքը երբեք չի թաքցրել, որ աջակցում է Աբովյանի գործող քաղաքապետին, նրան համարում է հաջողված քաղաքապետ, ով իր գործունեության ընթացքում բյուջեն գերակատարել է, քաղաքը բարեկարգել է եւ այլն։

Իսկ Աբովյանի քաղաքապետին պատերազմ հայտարարած մարզպետին՝ Ռոմանոս Պետրոսյանին ինքը համարում է անհաջող մարզպետ, չնայած ժամանակին ինքն է նրան բերել կուսակցություն եւ նպաստել նրա առաջխաղացմանը։

Հիշեցնենք, որ մարզպետի եւ Սասուն Միքայելյանի հարաբերությունները հատկապես Աբովյանի ընտրություններից հետո շատ լարվել են։ Իսկ ՔՊ համագումարից ու վարչության ընտրությունից հետո Սասուն Միքայելյանը նաեւ որոշակիորեն սառեցրել է իր հարաբերությունները իշխանական այլ կառույցների հետ եւ Ազգային ժողով էլ չի գալիս։ Թեեւ, ասացին, որ առաջիկայում ծրագրում է գալ եւ իրեն ուղղված բոլոր հարցերի պարզաբանումները տալ։

Մեր տեղեկություններով, ՔՊ համագումարից հետո, չնայած Սասուն Միքայելյանին վարչությունից դուրս թողնելը վերագրվեց Նիկոլ Փաշինյանին եւ Աբովյանի ընտրությունների համար նրան պատժելուն, բայց մերձավորները համոզված են, որ դա վարչապետի հրահանգով չի եղել, այլ կուսակցության մուտիլովշիկների ջանքերով։ Սասուն Միքայելյանի դեմ, մերձավորների կարծիքով, աշխատել են ոչ միայն Ռոմանոս Պետրոսյանը, այլեւ գուցե Արսեն Թորոսյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վիլեն Գաբրիելյանը, Հակոբ Սիմիդյանը եւ ուրիշներ, որոնք վարչության կազմում ընտրվելիս վատ ցուցանիշներ չցուցադրեցին։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հնարավոր է, որ ընտրվելուց հետո անգամ հրաժարվեր վարչության անդամությունից, քանի որ ԵԿՄ նախագահի պաշտոնն իրեն բավարարում է, բայց ամեն դեպքում վիրավորված է նման վերաբերմունքից։

Ի դեպ, ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրել Սասուն Միքայելյանից, փորձել է սիրտը շահել, հարթել ստեղծված կացությունը։ Առհասարակ՝ Սասուն Միքայելյանն այն քիչ մարդկանցից է, ով պարբերաբար հանդիպում է Փաշինյանի հետ եւ նրան ասում է այն, ինչ մտածում է՝ եւ հատկապես իշխանությունների թույլ տված սխալների մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում