Իտալիայում ձերբակալել են տղամարդու, ով ԻՊ-ի անդամ է
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա տղամարդու, ով որպես գրոհային կռվել է Սիրիայում «Ալ քաիդա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների շարքերում:
Սամիր Բուգանան 2013 թվականին Սիրիա էր մեկնել Գերմանիայից: Ավելի ուշ նրան միացել է նրա կինը՝ ազգությամբ թուրք, նրանք Սիրիայում երկու երեխա են ունեցել:
Տղամարդը ձերբակալվել է Սիրիայի Կոբանի քաղաքում և շուտով կտեղափոխվի Իտալիա: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու հոդվածով: