Ըստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողին
Վազող տողեր

Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրգործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածք վաճառելու դեպքեր. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքնության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու դեպքեր:

Մասնավորապես, վերը նշված եղանակով որպես սեփականություն ձեռք են բերվել`
Դիլիջան քաղաքի Բաբաջանյան 26 հասցեի 15.000 քմ մակերեսով և Բաբաջանյան 24 հասցեի 57.000 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման նշանակության հողատարածքներ, ինչպես նաև նույն քաղաքի Սարալանջ փողոցի թիվ 42, 44, 46 և 48 հասցեներում գտնվող, համապատասխանաբար՝ 731, 761, 701 և 720 քմ մակերեսով բնակելի տուն կառուցելու համար նախատեսված հողատարածքներ,

Արարատի մարզի Մխչյան գյուղում գտնվող 8.9 հա, 9.1 հա, 8 հա, 9 հա, 5.6 հա, 7.2 հա մակերեսով 4-րդ կարգի անջրդի հողամասեր և 4092 քմ մակերեսով արտադրական նշանակության հողամաս,

Արարատի մարզի Նարեկ գյուղում գտնվող 90 հա մակերեսով վարելահող և 30 հա մակերեսով արոտավայր:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված որոշ դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, իսկ որոշ դեպքերում կիրառելի է եղել համաներման մասին օրենքը, որի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքերով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Որոշումների օրինակներն ուղարկվել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Դիլիջան, Մխչյան և Նարեկ համայնքներին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` հնարավոր այլ չարաշահումներն ու դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: