Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել․ ArmLur.am (տեսանյութ)
Այս պահին արgախgիներին բնակարան ձեռք բերելու համար տրվող գումարի բարձրացում չի նախատեսվում. Արսեն Թորոսյան Միխեիլ Սաակաշվիլին խոսել է Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերի մասինԱրցախում վտանգի տակ են հայտնվել տարբեր սերունդների զnhերի հիշատակին նվիրված հուշարձանները՝ անկախ դրանց կառուցման ժամանակաշրջանից, պատմական նշանակությունիցԱդրբեջանում ձերբակալվում են ցույցերի մասնակցած դպրոցական աշակերտներըԱնշարժ գույքի գործակալի գործունեության ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց
Էս մարդկանց անեծքի տակից ո՞նց ա դուրս գալու. կամ ի՞նչ ա նշանակում՝ քոչարյանական ես, հայհոյեց, գնա՞ց. ցավոք սրտի, Նիկոլին եմ ընտրել. տնտեսվարող (տեսանյութ)
Արցախից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
Ադրբեջանում սահմանափակվել է սոցիալական ցանցերի հասանելիությունը՝ հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի պատճառովԵս չեմ լինի՝ կհիշեք, կասեք՝ սենց մի տատիկ կար՝ ատամները թափած, սենց բան էր ասում․ սրանք մենակ քանդող են. Աջափնյակի բնակչուհի (տեսանյութ)Զելենսկին զայրացնում է Թրամփին․ Սպիտակ տան պաշտոնյա ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
Ուղիղ ասել ենք՝ արgախաhայnւթյան միջազգային իրավունքների իրացման գործընթացում մենք մասնակցություն չենք ունենալու. Արսեն ԹորոսյանՌուսաստանի կին քաղաքացին հավաքագրվել է Ուկրաինայի ԱԱԾ-ի կողմից և փորձել գումարի դիմաց աhաբեկչություն իրականացնել Վորոնեժում․ ԱԴԾ-ն բացահայտել է (տեսանյութ)Հլը հոպ, հոպ հլը. Սև բերետավորները հարձակվեցին քաղաքացու վրա (տեսանյութ)«Ո՞վ է գնահատելու վնասը, երբ շինություններն արդեն քանդված են». տնտեսվարողՄասիս-Ռանչպար ճանապարհին կամրջի մոտ բախվել են Nissan Note-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ
Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց ավագանու նիստում
Սև ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու նավի վրա․ վիրավորվել են ադրբեջանցիներՄեզ էշի տե՞ղ եք դրել. ԶարոկյանՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա ՀովսեփյանՉեմ անցնում, բռնեք, տարեք... ո՞ւր տանենք, մայրիկ ջան... ուր ուզում եք՝ տարեք. մարդկանց տունը քանդում եք. ուզում եք լավ բան անեք՝ թոշակ բարձրացրեք. ոստիկանը հեռացրեց վրդովված բնակչուհուն (տեսանյութ)Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»
Հասարակություն

Քանի «օրենքով գող» ու նախկինում դատապարտված է բերման ենթարկվել 10 օրում (տեսանյութ)

Արդեն շուրջ 10-ը օր ոստիկանության մարզերը սպասարկող ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա ուժեղացված ծառայության՝ առաջնորդվելով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականի պահանջներով։ Նպատակը նույնն է՝ հասարակական կարգի պահպանություն, երթևեկության անվտանգություն, հանցագործությունների և իրավախախտումների կանխում ու բացահայտում։ Ամփոփ ներկայացնենք հունիսի 21-ին ու 22-ին մարզերում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները։ Նախ Շիրակի մարզի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների մասին։

1. Ոստիկանները գործել են օրինախախտների նկատմամբ ներողամտություն ու հանդուրժողականություն չցուցաբերելով։ Արդյունքում տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանների օրինական պահանջները չկատարելու կամ դիմադրություն ցույց տալու համար Մուշի, Կումայրիի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի, Անիի և Արթիկի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 129 անձ, այդ թվում՝ Գյումրիում ապրող, այսպես կոչված՝ «օրենքով գող», 10-ից ավելի քրեական հեղինակություն, նախկինում առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են համապատասխան պրոֆիլակտիկ աշխատանքներ։

Ուժեղացված ծառայության շրջանակներում Շիրակի ոստիկանները ստուգել են 640-ից ավելի ավտոմեքենա և քրեական հեղինակությունների 14 բնակարան։ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 16 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներն իրենց գործողություններով վտանգել են երթևեկության մյուս մասնակիցնների կյանքն ու առողջությունը։ Նրանցից 11 վարորդ մեքենա վարելու իրավունք չի ունեցել, 2-ն էլ եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում։ ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման փաստերով կազմվել է 106 արձանագրություն։ Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ոստիկանության պետի հանձնարարականի համաձայն, մշտապես իրականացնելու են ուժեղացված նմանօրինակ ծառայություններ՝ հսկողության տակ պահելով բոլոր օրինախախտներին։

2. Արարատի մարզի ոստիկանները Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկել 23 անձի, ստուգումներ են իրականացրել մարզում բնակվող շուրջ 30 քրեական հեղինակության բնակության վայրերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում Արարատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք, հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք ու հետախուզվող անձ, որն ևս բերման են ենթարկել։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 152 արձանագրություն, այդ թվում՝ 29-ը արագության գերազանցման համար։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 19 տրանսպորտային միջոց, որոնցից 5-ի վարորդներն ալկոհոլօգտագործած են եղել, իսկ 14-ը չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։

Համակեցության կանոնների և երթևեկության անվտանգության պահպանման նպատակով Արարատի ոստիկանները նմանօրինակ ուժեղացված ծառայություններ իրականացնելու են պարբերաբար։ 

3. Հունիսի 21-ի և 22-ի ուժեղացված ծառայության արդյունքում Լոռու ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 143 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 14 ավտոմեքենա, որոնց վարորդներից 9-ը եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
4. Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ենթակա ստորաբաժանումներից, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններից կազմված օպերատիվ խմբերը շրջել են Արմավիրի քաղաքներում և ավտոճանապարհներին։ Հայտնաբերվել է իրավախախտման մի քանի տասնյակ դեպք։ Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ տարբեր կասկածանքներով, ինչպես և ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել ու բերվել ընդհանուր 210 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները՝ սպառնալիք ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքի և առողջության համար։ Այն վարորդները, որոնք ոստիկանների ներկայությամբ դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ․ բերման են ենթարկվել բաժիններ։ Որոշ դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ։ 

5. Հունիսի 21-ին և 22-ին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև Տավուշի մարզում։ Մարզը սպասարկող ճանապարհային ոստիկաններն ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումների փաստերով պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 12 տրանսպորտային միջոց, որոնց վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։ Հնարավոր հանցագործությունների կանխման նկատառումներով՝ Իջևանի, Դիլիջանի, Տավուշի և Նոյեմբերյանի բաժիններ են բերվել մարզում ապրող քրեական հեղինակություններ ու նախկինում մի քանի անգամ դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

6. Հունիսի 21-ին ու 22-ին Վայոց ձորի ոստիկաններն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 16 խախտում, 3 մեքենա էլ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև 150-ից ավելի տարբեր տեսակի ձուկ։ Դրանք Արփա գետից էլեկտրահարման եղանակով որսացած անձը բերման է ենթարկվել։ Տարածքայինն բաժիններ են հրավիրվել նախկինում դատապարտված մի խումբ անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։

7. Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման նպատակով իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Գեղարքունիքի ոստիկանները ստուգվել են 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների և ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթևեկության մյուս մասնակցիների կյանքին և առողջությանը։

Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։

8. Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Կոտայքի մարզում ստուգվել է 325 տրանսպորտային միջոց։ Տարբեր կասկածանքներով կամ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բաժիններ է բերվել ու բերման ենթարկվել 41 անձ, այդ թվում՝ նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են կանխարգելիչ աշխատանքներ։ Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարելու համար պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 18 տրանսպորտային միջոց։ Ընդհանուր առմամբ վարչական պատասխանատվության է ենթարկվել 68 վարորդ։ Հարգելի քաղաքացիներ, պահպանեք համակեցության ու երթևեկության կանոնները․ ոստիկանության ուժեղացված ծառայությունները մշտական են։

9. Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում Արագածոտնի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 114 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մի քանի տրանսպորտային միջոց։ Աշտարակի, Ապարանի, Արագածի ևԹալինի բաժիններ բերման է ենթարկվել ու բերվել 28 անձ, այդ թվում՝ քրեական հեղինակություններ և նախկինում դատապարտված անձինք, որոնց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Աշտարակի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել։ Նրանք հետապնդել ու բռնել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայով փախուստի դիմած երիտասարդ տղայի և աղջկա։ Նրանք ավտոլվացման կետի դրամարկղից գողություն էին արել։ Ոստիկանները հայտնաբերել են նաև հափշտակված մետաղադրամները։ 

10. Տեսաշարը եզրափակենք Սյունիքի ոստիկանների աշխատանքը ներկայացնելով։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Կապանի, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի բաժիններ բերվել ու բերման են ենթարկվել 65 անձ, այդ թվում՝ Սյունիքում բնակվող քրեական հեղինակություններ ու նախկինում դատապարտված անձինք։ Նրանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ։ Ուժեղացված ծառայության ընթացքում Սյունիքի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության ու անասնագողության 1-ական դեպք։ Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտման 85 դեպք, որոնց փաստերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 

Հասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ՀՀ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում մշտապես իրականացնելու է ուժեղացված ծառայություններ՝ ներողամտություն չդրսևորելով օրինախախտների նկատմամբ։