Չինաստանի ԱԳ նախարարը Մեծ Բրիտանիային կոչ է արել չխառնվել Հոնկոնգի գործերին
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեն Շուանը հանդես է եկել հայտարարությամբ, որով «կոչ է անում Մեծ Բրիտանիային չմոռանալ իր տեղը և չմիջամտել Հոնկոնգի ներքին գործերին»:
Նախօրեին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, ելույթ ունենալով Հոնկոնգը Չինաստանի իրավասության տակ հանձնելու 22-ամյակի կապակցությամբ, հայտարարել էր, որ շատ կարևոր է, որ Չինաստանն ապահովի Հոնկոնգի ինքնավարությունը և ապահովի Հոնկոնգի բնակչության անկախությունը:
Հանթը հավելել է, որ Մեծ Բրիտանիան համակ ուշադրությամբ հետևում է Հոնկոնգում ծավալվող իրադարձություններին: Հիշեցնենք, որ 1997 թվականին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից անցավ Չինաստանի իրավասության տակ՝ պայմանով, որ Հոնկոնգը կպահպանի իր ինքնավարությունը: