Ռուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար ավելի ցավոտ կլինի, քան եվրոպական երկրների համար. ՌԴ ԱԽԸստ ՀՀ քաղաքացիների՝ ընտրությունները կեղծվե՞լ են և ո՞վ է կեղծել․ «Gallup»-ի հարցումներըՀարցվածների 59 տոկոսը նշել է, որ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունը իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին. սոցհարցումԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար
Եթե չկիսեի Փաշինյանի վարած քաղաքականությունը, հետը կոալիցիա չէինք կազմի. Առուշ Առուշանյան
Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
Մշակույթ

Ձախ Հարութն ու ձախողված կազմակերպիչները․ փայլն ու թշվառությունը՝ մեկտեղված

Երեկ «Հրազդան» մարզադաշտում Հարություն Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի «30 տարի անց» խորագրով մենահամերգն էր։ 30 տարի առաջ «Հրազդանի» լեփ-լեցուն մարզադաշտի հանդիսականը մեծ ոգևությամբ էր վերադարձել՝ վերապրելու նախորդ համերգի հույզերն ու զգացողությունները։ Սակայն, մարզադաշտ եկածներին արդեն մարզադաշտի մուտքից մեծ հիասթափություն էր սպասվում․ ո՛չ, խոսքն ամենևին էլ երբեմնի հսկա հյուրընկալի ողբերգական վիճակի մասին չէ․ խոսքը կազմակերպիչների, մեղմ ասենք, արհամարհական վերաբերմունքի մասին էր՝ առ հանդիսատես։ 

Կարգավարների բացակայություն

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր փակ վայրում, ուր ներկայացումներ, ֆիլմեր են ցուցադրվում, հանրային միջոցառումներ են կազմակերպվում՝ համերգ, ֆուտբոլային խաղեր և այլն, հատկապես մեծ մարզադաշտերում, գործում են վերապատրաստում անցած կարգավարներ, ովքեր հանդիսատեսին ուղղորդում են, թե որտեղ է իրենց տոմսի համապատասխան տեղը։ Կարգավարների գործառույթը համերգի կազմակերպիչները թողել էին ոստիկանների ուսերին, ովքեր էլ, բնականաբար, մի կարգին տեղյակ չէին տեղերին․ տոմսերը ձեռքին հանդիսատեսը հսկայական մարզադաշտի մի ծայրից մյուսն էր վազում՝ չիմանալով, թե որտեղից պետք է մուտք գործի մարզադաշտ․ մի ոստիկանը աջ էր ուղարկում, մյուսը՝ ձախ։ 

Անվտանգություն

Կրկին նոր բան ասած չենք լինի, եթե ասենք, որ զանգվածային միջոցառումների ժամանակ միջոցառման կազմակերպիչները՝ ոստիկանության աջակցությամբ, պարտավոր են ապահովել մասնակիցների անվտանգությունը։ Կրկին խայտառակ տեսարանի ականատես եղանք մարզադաշտ մտնելիս․ չէր ստուգվում որևէ մեկը, որևէ մեկի պայուսակի տարողությունը։ Այլ խոսքով՝ Աստված մի արասցե, եթե որոշ «սևազգեստներ» որոշեին, ասենք, ահաբեկչություն իրականացնել մի քանի տասնյակ հազար մարդու մեջ, կանեին դա իրենց ուզած պահին ու եղանակով։ 

Ցեխոտ նստարաններ․․․ 

«Հրազդան» մարզադաշտը, որը գրեթե ամբողջովին բացօթյա է, և ուր չենք էլ մտաբերում, թե վերջին անգամ երբ է այսպիսի զանգվածային միջոցառում տեղի ունեցել, անասելի փոշոտ էր։ Առաջին արտահայտությունը, որ, ասենք, 5 կամ 10 հազար դրամ վճարած հանդիսականն անում էր իր նստարանին մոտենալիս, հետևյալն էր․ «էս ի՜նչ կեղտոտ ա, անձեռոցիկ չունե՞ք»։ Ու,վա՜յ, եթե չուներ ինչ-որ մեկը․ ստիպված էր նստել տարիների փոշուց ու անձրևից գոյացած փոշու, ու անձրևից հետո էլ՝ նաև ցեխի վրա։ Խնայել էին մի քանի հազար դրամն ու մաքրուհիներ չէին վարձել, որպեսզի մարզադաշտ եկած հանդիսականը փոքր-ինչ հարգանք զգար իր հանդեպ։ 

Մեկնարկը՝ 1 ժամ ուշացումով 

Եղանակային անբարենպաստ պայմանները՝ քամին ու անձրևը, համերգի կազմակերպիչներին նույնիսկ չէին ստիպում համերգը մեկնարկել ու ավարտել ժամանակին․ ի սկզբանե հայտարարված ժամը 19։00-ից միայն 1 ժամ անց՝ 20։00-ին միայն այն սկսվեց, որովհետև կրկին անկազմակերպ լինելու պատճառով հանդիսատեսը չէր կարողանում ժամանակին հասնել մարզադաշտ։ 

Կիսադատարկված մարզադաշտ՝ հրավիրված երգիչների պատճառով

Թեև ուշացումով, սակայն համերգը մեկնարկել էր մեծ խանդավառությամբ, հնչում էին Ձախ Հարութի սիրված երգերը, և թվում էր՝ ամեն ինչ հրաշալի է։ 

Միայն թե, մի քանի երգից հետո, հայտնվեցին համերգի հյուրերը ու մինի մենահամերգներ կազմակերպեցին․ նախ Արմենչիկը «Փարվանա»-ի վերածեց «Հրազդանը», ապա Արման Հովհաննիսյանը շարունակեց «ռաբիս փարթին», իսկ Լիլիթ Հովհաննիսյանի ծղրտոցները  վերջնականապես հատեցին մարզադաշտի մեծ մասի համբերությունը, և նրանք լքեցին մարզադաշտը։ Եվս մեկ հրավիրյալի՝ սփյուռքահայ երգիչ Անդիի երկար-բարակ ճառերը ևս հունից հանեցին ոմանց, և հոսքը մարզադաշտից շարունակվեց։ Ոմանք կարծում էին նույնիսկ, թե Ձախ Հարութն այլևս չի երգի, իսկ մյուսներն իրենց երգերով հանդերձ արդեն հոգնեցնում էին։ Իսկ Հարութը վերադարձավ ու մարզադաշտը խղճուկ վիճակում տեսավ։ 

Ռազմիկ Ամյանի բացակայությունը․․․

Որքան էլ դժգոհենք հրավիրված երգիչների՝ սեփական համերգ կազմակերպելուց, այնուամենայնիվ, հյուրերի ցանկում էր երգիչ Ռազմիկ Ամյանը, ով այդպես էլ չներկայացավ համերգին։ Պատճառներում կարելի է նույնիսկ քաղաքական ենթատեքստ փնտրել ու գտնել․ այդ օրը Սերժ Սարգսյանի ծննդյան օրն էր, Ռազմիկ Ամյանը երգ էր նվիրել նրան, իսկ գործող վարչապետի թիմը՝ նախարարի մակարդակով, լծված էր նրան «սևացնելու» գործին։ Համերգին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր ներկա․․․

Չենք պնդում, թե ամեն ինչ հենց այդպես է, բայց սա հաստատապես հեռու չէ իրականությունից։ Փաստորեն, այստեղ ևս կազմակերպիչների աջ ձեռքը չգիտեր, թե ինչ է անում ձախը․ նույնիսկ Եղոյանն անձամբ է խոստովանել, թե ամբողջ ընթացքում սպասել են Ամյանին, իսկ նա չի եկել։ 

Իբրև վերջաբան․․․

Ձախ Հարութը, որքան էլ ոմանց սրտով չլինի, հայ ժողովրդի վերջին 30-40 տարվա շրջանում լեգենդ է դարձել, նա այն Հարութն է, որ հսկա «Հրազդանն» է պայթեցրել դեռևս 1989-ին, երբ երկրաշարժի ցավը ժողովրդի սրտում դեռ թարմ էր, և նա արժանի չէր այն դատարկված լսարանին, որին, ցավոք,  արժանացավ։ Բայց արժանացավ միայն ու միայն պրոդյուսերական թափթփված աշխատանքի հետևանքով, իսկ դրանով զբաղվել է հենց Խաչիկ Եղոյանի Yeghoyan Production-ը։ Իհարկե, Ձախ Հարութը մնում է ու մնալու է որպես յուրօրինակ մեկը, որքան էլ ոմանց կողմից նա որակվի որպես ռաբիս երգիչ, Հարութը փայլել է ու էլի փայլելու է, որքան թույլ կտա առողջությունը, բայց կազմակերպիչների «գռդոնչիությունը, միևնույն է, ստվեր է գցելու «30 տարի հետո»-ի վրա․․․ 

NEWSPRESS.am