Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են «BMW»-ն ու «Nissan»-ը, կան վիրավnրներՌուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրը
Վազող տողեր

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով նորություն կա

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանում Վահագն Աբգարյանի և վերջինիս ուղեկցող չորս անձանց նկատմամբ կատարված զինված հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս երկու մեղադրյալի՝ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի մասով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ, Լոռու մարզի բնակիչ Վահագն Աբգարյանի և նրա հետ գտնվող 4 անձանց ուղղությամբ հնչել էին կրակոցներ, որոնց հետևանքով մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Ալավերդի քաղաքի բնակիչներ Ա.Բլբուլյանը, Ա.Կարադավիդովը և Երևանի բնակիչ Ռ.Խաչատրյանը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ռ.Խաչատրյանը 2017թ. ընթացքում նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ա.Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի հետ` վրեժի շարժառիթով Ալավերդի քաղաքի բնակիչ Վ.Աբգարյանի և նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանին, Արթուր Մնացականյանին, Արամ Խաչատրյանին, Դավիթ Բուդաղյանին սպանությունն իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Քննության տվյալներով՝ այդ նպատակով Ա.Կարադավիդովը և Ա.Բլբուլյանն ապօրինի ձեռք են բերել և 2017 թվականի ընթացքում Երևանում վարձակալած բնակարանում ապօրինի պահել են մարտական ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ, ակոսափող հրազեն հանդիսացող «Բայկալ 442» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև՝ Ռաֆիկ Խաչատրյանի միջոցով և վերջինիս անվամբ կնքված վարձակալության պայմանագրի հիման վրա՝ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա:

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, հաստատապես տեղյակ լինելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք 2017 թվականի սեպտեմբերի 13-ին ժամանել են Երևան քաղաք և գտնվում են Հանրապետության փողոցի 48 հասցեում գործող հյուրանոցում, տարածքն ուսումնասիրելուց, սպանության կատարման հնարավորինս հարմար վայր ընտրելուց և ավտոմեքենան հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց կայանելուց հետո, Կարադավիդովը և Բլբուլյանն ավտոմեքենայի սրահի հետնամասում զինված դարանակալել և սպասել են Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին:

2017 թվականի սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:26-ի սահմաններում, նկատելով, որ Վահագն Աբգարյանը, Գագիկ Մոսինյանը, Արթուր Մնացականյանը, Դավիթ Բուդաղյանը և Արամ Խաչատրյանը դուրս են գալիս հյուրանոցից` վերջիններիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով դուրս են եկել ավտոմեքենայից և իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով և ատրճանակով բազմաթիվ կրակոցներ են արձակել մարդաշատ վայրում գտնվող Վահագն Աբգարյանի և նրան ուղեկցողների ուղղությամբ՝ վտանգելով նաև հյուրանոցի աշխատակիցների, հաճախորդների և հարակից փողոցներում գտնվող անձանց կյանքը:

Այդ ընթացքում Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի գործողություններին օժանդակելու, կրակոցներ կատարած անձանց քանակի վերաբերյալ կեղծ տպավորություն ստեղծելու և այդպիսով հնարավոր դիմադրության հանգամանքը բացառելու նպատակով, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ռաֆիկ Խաչատրյանն իր մոտ գտնվող ատրճանակն ուղղել է գետնին ընկած Վահագն Աբգարյանի ու նրան ուղեկցող անձանց ուղղությամբ, սակայն չի կրակել, որից հետո խմբի անդամների հետ դիմել է փախուստի:

Արմեն Կարադավիդովի արձակած կրակոցների հետևանքով Գագիկ Մոսինյանին պատճառվել է առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային գնդակային, միջանցիկ վիրավորում, որի արդյունքում նա տեղում մահացել է, իսկ Վահագն Աբգարյանին պատճառվել են առողջության ծանր վնասի հատկանիշներ պարունակող հրազենային, գնդակային վիրավորումների ձևով մարմնական վնասվածքներ, սակայն Վահագն Աբգարյանին, Արթուր Մնացականյանին, Դավիթ Բուդաղյանին և Արամ Խաչատրյանին կյանքից ապօրինաբար զրկելու հանցավոր մտադրությունը խմբի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմեն Կարադավիդովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասո, իսկ Ալբերտ Բլբուլյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Քրեական գործով նախաքննությամբ դեռևս չեն պարզվել հանցագործության գործիք հանդիսացող ռազմամթերքի՝ ապօրինի կերպով իրացրած անձի (անձանց) ինքնությունը, հանգամանքները:

Ուստի՝ որոշում է կայացվել Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին վերը նշված հրազենները և փամփուշտներն ապօրինի կերպով իրացնելու վերաբերյալ մասը քրեական գործից անջատելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին, որով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի, 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինիս մասով քրեական գործն անջատվել էր առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: