Ռուսական բանակն անօդաչուներով հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. կան զոհեր և վիրավորներԵղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Մահացել է 2024 թվականին Թրամփի դեմ մшհшփորձի ժամանակ վիրավորված տղամարդըԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուբեն Ռուբինյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանինՊայթյուն Աթենքի կենտրոնում. կան վիրավորներՔննիչ հանձնաժողովի ստեղծումը նշանակում է, որ իշխանությունը պլանավորում է Վեհափառին ու բարձրաստիճան հոգևորականներին մոտ օրերս «բերման ենթարկել» ԱԺ․ Նարեկ Մալյանը պայքարի ծրագիր ունի Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հասարակություն

Պարոն վարչապետ, եթե Ձեր հարազատի գերեզմանի հետ այդպես վարվեին, ինչպե՞ս կվարվեիք Դուք․ բաց նամակ Փաշինյանին

Գյումրեցի Լիլիթ Աղեկյանը դիմել է NEWSPRESS.am—ին՝ իր բաց նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղելու համար։ Ավելի վաղ մենք անդրադարձել ենք Լիլիթ Աղեկյանի խնդրին, որը կապված էր նրա հոր գերեզմանն անարգելու և գործը կոծկելու հետ։ Այժմ նա բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին։

«Պարոն վարչապետ

Ինչո՞ւ եք շաղ տալիս «արդարադատության դասի» կոչումները, ինչո՞ւ եք դրանք շնորհում ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ քննչական կոմիտեին նախագահին, նրանց, ովքեր չեն կարողանում իրավապահ համակարգը «աշխատեցնել», պարզ մի հանցագործություն 2 տարվա ընթացքում բացահայտել: Ու՞մ շահերի եւ իրավունքների պաշտպանության համար եք արժանացնում նրանց այդ կոչումներին:
Դուք շատ եք սիրում ասֆալտին փռելու, ծնոտին իջնելու, պատին ծեփելու,«սամոսուդ անելու», սևազգեստներին զգեստափոխելու եւ «բաբոչկա» կապելու , գետնին քարշ տալու գործողությունները: Բայց դա սիրում եք անել միայն Ձեր քաղաքական ախոյանների նկատմամբ, մինչդեռ, ակնհայտ է, որ «կանխարգելիչ եւ պատժիչ այդ գործողությունները պետք է կիրառել որոշ իրավապահների նկատմամբ եւս: Ձեզ ուղղվող իմ բազմաթիվ նամակներում նրանց անունները բարձրաձայնել եմ, սակայն Դուք բարոյական այդ «սանացիան» և լյուստրացիան չեք կիրառել, չեք զբաղվել իմ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացուս խնդրով:

2017 թվականից ցայսօր չի բացահայտվել Գյումրու թիվ 2-րդ գերեզմանոցում տեղի ունեցած՝ հայ թուրքերի կողմից իրականացրած վանդալիզմը փաստը՝ հայրիկիս գերեզմանի անարգման քրեական գործը՝ N 68105517: Այն հարուցվել է 2017 թվականի հուլիսի 12-ին եւ Շիրակի մարզի իրավապահների հանցավոր անգործության, ոչ արհեստավարժության, իրապես, մասնագիտական անգրագիտության հետեւանքով, կասեցվել էր 49 օր անց: Իմ անհաշվելի բողոքներից հետո քրգործի կասեցումը վերացվեց, սակայն կրկին կասեցվեց 2019թ. մայիսի 21-ին՝ հանցագործություն կատարած անձը չհայտնաբերելու նույն ծիծաղելի հիմքով:Փաստորեն, Շիրակի մարզի իրավապահները, իրենք իրենց գցել են յուրատիպ կոգնիտիվ դիսոնանսի մեջ՝ հա՛մ չեն բացահայտում քրգործը, հա՛մ՝ կասեցնում այն:

Ողջ այս ընթացքում դիմում–բողոքներ եմ հղել երկրի բոլոր պատկան ատյաններին ու անձանց, բազմաթիվ նամակներ եմ ուղղել նաեւ Ձեզ՝ առցանց եւս: Սակայն, քրգործը չի բացահայտվել: Դուք էլ, ինչպես եւ պատկան ատյանները, իմ դիմումները համարել ու համարում եք առ ոչինիչ: Մի քանի անգամ Ձեզ գրավոր ներկայացրել եմ Շիրակի մարզի իրավապահների՝մարզի դատախազության(որի ղեկավարը, ինչպես գրեց մամուլը, ՀՀ գլխավոր դատախազի սանիկն է), մարզային ու քաղաքային ոստիկանության, քննչական վարչության աշխատանքային եւ գործառութային «գելթոզիի» մասին, մանրամասնորեն շարադրել եմ , որ վերջինները չեն կարող, ունակ չեն, կամ չեն ուզում բացահայտել վանդալիզմի այս փաստը: Շիրակի մարզի իրավապահների մասնագիտական ամլության, հանցավոր անգործության, ապիկար ու ապաշնորհ աշխատաոճի արդյունքում գերեզման անարգողները դրսում են, վայելում են ազատությունը:Սա հերթական անգամ վկայում է՝իրավապահները բավարար ջանքեր, միջոցներ, հնարավորություններ չեն գործադրել,չեն իրականացրել օբյեկտիվ, համակողմնաի, լրիվ քննություն, փաստերի ու հանգամաքների վերլուծություն, չեն արել համադրություններ: Իրենց փոխարեն դա արել եմ ես: Քրգործում առկա իմ ՝տուժողիս, գրավոր միջնորդությունները եւ բանավոր կասկածները վկայում են այդ մասին:

Քանի որ Շիրակի մարզի իրավապահները, ըստ ամենայնի, սկզբունքորեն չեն ցանկանում բացահայտել հանցագործներին, դիմել եմ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին՝ մայրաքաղաքից բարձրակարգ քննիչներ, դատախազներ ու ոստիկաններ ուղարկելու հարցով: Չի արվել: Դիմել եմ ԱԱԾ-ին, Հատուկ քննչական ծառայությանը՝ զբաղվելու այն իրավապահներով, որոնք ուղղակի չեն կարող աշխատել, 2 տարվա ընթացքում չեն կարողացել առաջ քաշել իրենց վարկածը տեղի ունեցածի շարժառիթի վերաբերյալ, չեն նշել կասկածյալների իրենց շրջանակը, չեն էլ փորձել գտնել, հայտնաբերել այն գործիքը, որի միջոցով տեղի է ունեցել գերեզմանի շինության վնասումը: Մի խոսքով, պարզ ու հստակ է, որ սա «անքյար» գործ է Շիրակի մարզի մասնագիտական ամլությամբ տառապող իրավապահների համար: Մինչդեռ, դիմելով ոստիկանությանը, ես կարծում էի, որ կկանխեմ գերեզման անարգողների հանցավոր մտադրությունները:

Այս քրգործի երկրորդ կասեցումը տեղի է ունեցել իմ կողմից կասկածվող անձանցից մեկի՝ ինձ զանգելուց եւ քննիչին իր աշխատասենյակից վռնդելուց ուղիղ 4 օր հետո: Կասեցման որոշումը չէր կարող ստույգ հենց այնպես համընկնել վերոգրյալ փաստերի հետ: Ողջամիտ կասկածներ ունեմ, որ քրգործը կասեցնելու հարցում գործել է կոռուպցիոն սխեմա եւ հուժկու պրեսինգ՝ նախաքննության, ոստիկանության եւ դատախազության վրա: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, քրգործի շրջանակներում հարցաքննված եւ իմ կողմից կասկածվող անձը, իր մերձավոր շրջապատը առնչվում են քրեական որոշ տարրերի հետ, արատավոր սովորությունների հակվածություն ունեն, ինչպես նաեւ մերձավոր կապեր Գյումրու քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտնոնյաներից մեկի հետ: Նշեմ՝ կասեցման որոշումը, դակվեց գործը հսկող դատախազ Արտյոմ Օվսյանի կողմից, որը վերջերս է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Ըստ տեղեկությունների, Շիրակի մարզի դատախազի կողմից նրան են մակագրվում բոլոր այն քրգործերը, որոնք պետք է «մեռցնել»:

Պարոն վարչապետ

Երբ Դուք ասում եք՝ ձեր ձեռքը չի դողա ներքին թշնամիներին վերացնելու հարցում, երբ Դուք խոսում եք Հայաստանում դրախտային պայմաններ ստեղծելու մասին, տպավորություն է ստեղծվում, որ Դուք հայտնվել եք Ձեր նախորդի կարգավիճակում՝ Ձեր բառերով ասած, չեք տիրապետում այն իրավիճակին, որը տիրում երկրում, չգիտեք, որ «երկրի թշնամիները», հակահեղափոխանները, «5-րդ շարասյունը» նաեւ այն դատախազներն ու քննիչերն են, ոստիկաներն ու մարդու իրավունքներով զբաղվողները (նորօրյա պիղատոսները), որոնք սուտը ստով կոծկելու աշխատաոճով իրականում լլկում են մեզ՝ քաղաքացիներիս, մեր իրավունքները: Թերեւս, Դուք չեք տիրապետում երկրում տիրող իրավիճակի , որի հետեւանքով հարկադրված եք «քավության» երթեր անել, ներողություն խնդրել Ձեզանից հիասթափվածներից: Բայց Ձեր այդ «մեղայականններին» չեն հետեւում իրավիճակը իրապես փոխելու քայլերը:Քաղաքացիներին ականջալուր լինելու ղեկավարի լիազորությունները Դուք փոխանցել եք Ձեր աշխատակազմին, որի աշխատակցուհիներից՝ մեկը հպարտությամբ հայտարարեց, որ «ՀՀ վարչապետը մեր՝քաղաքացիներիս, նամակները չի կարդում» եւ հենց ինքն է որոշում, թե կոնկրետ իմ նամակները ու՞մ պետք է ուղարկի: Ձեր աշխատակազմը փոստատարի դե՞ր է տանում՝ վերահասցեավորելո՞վ նամակները:Ընդ որում՝այն կառույցներին, որոնց հանցավոր անգործության եւ կոռուպցիոն «տանիքավորումներից» են դժգոհությունները: Ս՞ա ծաղր է, խեղկատակությու՞ն, փոխված իրավիճա՞կ, աշխատաո՞ճ:

ՀՀ քաղաքացին Ձեր քաղաքական շահերն ու նկրտումները սպասարկող «հրե գնդի զինվորը» չէ , որ նեղն ընկած ժամանակ հրավիրեք ԱԺ շենքը, դատարանները շրջափակելու, Ձեր «քավության» քայլերթներին մասնակցելու, այլ իրապես երկրի տերն է՝ ով էլ կլինի երկրի ղեկավար: Խոսում եք հիբրիդային պատերազմից: Իմացեք՝ Հայաստանում տեղի է ունենում հիբրիդային պատերազմ արդարության դեմ: Ձեր օրոք նույնպես Հայաստանը մնում է ֆանտաստիկ անարդար երկիր, որտեղ քրիստոնյա հայ մարդը պաշտպանված չէ:

Պարոն վարչապետ

Վստահ եմ, որ Դուք խորությամբ ուսումնասիրել եք «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, բայց եթե այս բաց նամակից հետո էլ Դուք չարձագանքեցիք, հարկադրված կլինեմ դիմել այլ երկրների ղեկավարների՝ օգնություն խնդրելով նրանցից: Ուստի, Ձեզանից ակնկալում եմ՝ հանձնարարել իրավապահներին՝ բացահայտել հայրիկիս գերեզմանի անարգման քրեական գործը, պատժել 2 տարի փաստացի անգործություն, ոչարհեստավարժություն դրսեւորած եւ քրեական գործը ուղղակի սպանած իրավապահներին: Ստացվում է՝ հայը Հայաստանում ոչ կարող է ապրել, ոչ թաղվել:

Եթե Ձեր հարազատի գերեզմանի հետ այդպես վարվեին, իրավապահներն էլ դրսեւորեին այսօրինակ անգործություն, ինչպե՞ս կվարվեիք Դուք:

Լիլիթ Աղեկյան»։