Խոշոր հրդեհ ԱՄՆ-ում. այրվել է Jim Beam վիսկիի գործարանի պահեստը
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում հրդեհ է բռնկվել Jim Beam վիսկիի պահեստում: Հրդեհի հետևանքով հարյուրավոր լիտր վիսկի է թափվել պահեստի մոտ գտնվող գետը:
Հրշեջները որոշել են դադարեցնել հրդեհաշիջման աշխատանքները, քանի որ ջուրն այրվող վիսկին կարող է տեղափոխել նաև հարևանությամբ գտնվող գետերը, ինչի հետևանքով թթվածնի պակասից գետի ձկները կարող են սատկել:
Jim Beam վիսկիի պահեստում պահվում է շուրջ 7 միլիոն լիտր վիսկի: Հրդեհի ծագման հնարավոր պատճառ է համարվում հզոր կայծակը: Մասնագետներն արդեն ընկերության վնասը հաշվել են շուրջ 300 միլիոն դոլար: