Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 17.13 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
Հուլիսի 5-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝
Երևանում՝ 3000 քմ, 1000 քմ, 500 մք, 200 քմ, 500 քմ խոտածածկ տարածք,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ մոտ 1 հա, Եղվարդ քաղաքում՝ մոտ 5000 քմ և 1200 քմ, Գետամեջ գյուղում՝ մոտ 2000 քմ, Առինջ գյուղում՝ մոտ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 2 հա, Աշտարակ քաղաքում՝ 1 հա,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ,
Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 7 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ,
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում՝ մոտ 3000 քմ, Կապան քաղաքում՝ 700 քմ, Սիսիան քաղաքում՝ 400 քմ,
Արարատի մարզի Վեդի քաղաքում՝ մոտ 1500 քմ,
Ձորափ-Ուջան ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին՝ մոտ 4 հա խոտածածկ տարածք:
Հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: