Սևանը «ծաղկել է». նախարարությունը դիմել է ԳԴՀ կրթության և գիտության նախարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն է տրամադրել Սևանա լճի էկոլոգիական վիճակի և իրականացված քայլերի վերաբերյալ: Նախարարության տեղեկատվությունը՝ ստորև.
Վերջին օրերին Սևանա լճում արձանագրվել է Անաբենա (լատ.՝ Anabaena) ցեղի կապտականաչ ջրիմուռների աճ։ Այս ջրիմուռները Սևանա լճում առաջին անգամ նկատվել են նախորդ դարի 40-ականներին, իսկ ծաղկման առաջին դեպքն արձանագրվել է 1964 թվականին և տարբեր ծավալներով պարբերաբար կրկնվել նաև այլ տարիներին։ Լայնածավալ ծաղկում է դիտարկվել նաև 2018 թվականին։
Ըստ մասնագետների՝ կապտականաչ ջրիմուռների աճին նպաստել են մի քանի գործոններ․