15 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալ
Հուլիսի 5-6-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի և Արարատի մարզի Մասիս քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: