Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Առավոտ». Ագրեսիվ «նիկոլական» մեծամասնությունը եւ նույնքան ագրեսիվ «քոչարյանական» «բանակը»

«Առավոտ» թերթը գրում է.

«Առաջիկա երկու շաբաթն ապրելու եմ առանց սոցիալական ցանցերի եւ առանց լուրերին հետեւելու: Դա, ինձ համար, ինչ խոսք, հաճելի ժամանակաշրջան է: Բայց ցանկացած մարդ, կարծում եմ, պետք է նման հնարավորություն ունենա, որովհետեւ դա նաեւ օգտակար է:

Երբ կտրվում ես տեղական լրահոսից, հասկանում ես, զգում ես, որ աշխարհը մեծ է, աշխարհն իր ամբողջականության մեջ եւ ամեն մի երկիրն առանձին ապրում են իրենց հոգսերով: Հայ իրականությունից դուրս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում մեր հեղափոխությունը, «հակահեղափոխական» դատավորների վեթինգը, Սահմանադրական դատարանի անդամ/դատավոր երկընտրանքը կամ Քոչարյանի ճակատագիրը:

Երկու շաբաթով կտրվելով այդ՝ մեզ համար «ճակատագրական» թվացող թեմաներից, հետո, երբ ստիպված վերադառնում ես դրանց, արդեն ծանոթ իրավիճակի մեջ տեսնում ես նոր երանգներ, նոր պատճառահետեւանքային կապեր:

Իրավիճակի մեր գնահատականի վրա ազդում է նաեւ այն, որ իրականության ընկալումը Հայաստանում խիստ բեւեռացված է: Տարբեր ճամբարներին հարող մարդիկ հակառակ ճամբարում ոչ մի լավ բան չեն ուզում տեսնել, շփման եզրեր, ընդհանուր շահեր չեն ցանկանում ձեւակերպել, իրար մերժում են, ինչպես ասում են, «մինչեւ վերջ»: (Ի դեպ, նրանք, ովքեր ադեկվատ են ներկայանում, իրականում այնքան էլ ադեկվատ չեն):

Օրինակ, ագրեսիվ «նիկոլական» մեծամասնությունը եւ նույնքան ագրեսիվ «քոչարյանական» մի քանի տասնյակ մարդ պարունակող «բանակը» չեն ընդունում, որ հակառակ ճամբարի մարդիկ կարող են առաջնորդվել ինչ-ինչ սկզբունքներով եւ իրար համարում են «ծախված», զուտ նյութական շահերով առաջնորդվող:

Ես համաձայն չեմ այդ ծայրահեղական մոտեցումների հետ, բայց ամեն օր ֆեյսբուքում նրանց գրառումները կարդալն ազդում է ցանկացած, անգամ շատ առողջ մարդու հոգեկան վիճակի վրա, եւ այդ մթնոլորտից երկու շաբաթով կտրվելը պարզապես բարեբախտություն է:

21-րդ դարի ամենատարածված հիվանդությունն է ամեն ժամ, ամեն վայրկյան «կապի մեջ» լինելը: Մարդկանց թվում է, որ եթե նրանք մի քանի րոպե նորություններին չհետեւեն կամ մի քանի ակնթարթ «ֆեյսբուքով» ծանուցում չստանան, դա կնշանակի, որ նրանք «կտրվել են կյանքից», բաց են թողել ինչ-որ կարեւոր բան, առանց որի իրենց ներաշխարհը կաղքատանա:

Բայց իրականում նման զգացողությունը թմրանյութի նման մի բան է, առանց որի ապրելակերպը շատ ավելի առողջ է եւ անվտանգ: Տարիքիս բերումով ես այդ կախվածությունը չունեմ: Սակայն ավելի երիտասարդներին շուտով պետք կլինեն հատուկ բժիշկ-հոգեբաններ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: