Այսօր լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում
Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 30-35 երիտասարդ կնոջ մարմին
Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին
Մամուլ

«Առավոտ». Սա ոչ թե բանաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ. Դ. Բաբայանը՝ ԼՂ խնդրին վերաբերող բանաձևի մասին

«Առավոտ» թերթը գրում է.

«Այսպիսի հայտարարու­թյունները որևէ նշա­նակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձևը, որում ղարա­բաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձևա­կերպումներ կան, այսպես պա­տասխանեց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողո­վի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքա­կան և անվտանգության հարցե­րի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագ­րով զեկույցը:

Այստեղ կան խնդ­րահարույց դրույթներ: Մասնա­վորապես բանաձևի 10-րդ կե­տում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բա­ցակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամար­տող կողմերի միջև, մասնավո­րապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինք­նավար Հանրապետությունում, Անաստոպոլում և Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»:

19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է ար­վում հարգել նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այս խնդրահարույց ձևակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկա­կան պատվիրակության անդամ­ները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ:
Մասնավորա­պես այլ երկրների պատվիրակ­ները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակա­մարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին և առանձնա­հատուկ մոտեցման կարիք ունեն:

Հարցին՝ Արցախի իշխանու­թյունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձևերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որևէ ձև չկա: Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձևեր են քննարկվում: Սա ոչ թե բա­նաձև է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, և նրանք ստորագրում են: Նման բանաձևերին պետք չէ լուրջ վերա­բերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խն­դիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները և փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավո­րում է: Այսպիսի բանաձևերը ծն­վում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: