Իշխանությունները սցենարներ են գծում. ի՞նչ են անելու, եթե «այո»-ն տապալվի.«ՉԻ»
«Իշխանական ճամբարում բավական մտահոգված են սահմանադրական փոփոխությունների դեմ հասարակական համընդհանուր դժգոհությունից եւ «ոչ»-ի համատարած մթնոլորտից: Միեւնույն ժամանակ, սակայն, իշխանությունները փորձում են լուրեր տարածել, թե իբր հանրաքվեն 100 տոկոսով անցած է, թե իբր իրենք ինչ թիվ ուզեն՝ կգրեն: Բայց սա, ինչպես պարզաբանեցին «ՉԻ» աղբյուրները, արվում է հասարակության մեջ իրենց վախն ու տապալումը քողարկելու համար:
Ավելին` իրականում իշխանություններն այս օրերին լրջորեն քննարկում են իրենց անելիքները՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի տապալման դեպքում: Այս առումով Սերժ Սարգսյանն ու իշխանական վերնախավը տարբեր հնարավոր սցենարներ են գծում, թե ինչ անեն, եթե անգամ ընտրակեղծիքներից հետո հանրաքվեն չանցնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: