Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղացի մեջ. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն «մարդիկ», որոնք փորձում են ներկայացնել ապրիլյան մարտական գործողությունները որպես ինչ-որ պայմանավորվածության արդյունք՝ պետք է գիտակցեն, որ առաջին հերթին ստվեր են գցում մեր հերոս սպաների և զինվորների հիշատակին։
Դուք ուղղակի ջուր եք լցնում ադերբեջանական ջրաղացի մեջ։
Հասկացեք, որ այս անհեռատես և քայքայիչ քայլերը ամբողջությամբ բարոյազրկում են մեր առանց այդ էլ պառակտված հասարակությունը։
Քաղաքական պայքարներում անշուշտ հաճախ են լինում քայլեր, որոնք բարոյական համարել շատ դժվար է, բայց այս մեկը անցնում է բոլոր հնարավոր սահմանները։
Հիշեք՝ հավերժ իշխանություն չի լինում։ Ամեն արածի համար ուշ թե շուտ բոլորը պատասխան են տալու»: