Աշխատում են միայն ՀԷԿ-երը, որոնք կարող են ապահովել երկրի պահանջների մոտ 30-40 տոկոսը. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ նդրադարձել է ատոմակայանների աշխատանքին։ Նա մասնավորապես գրել է․
«Ատոմակայանից և այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝
- Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որևէ միջուկային վտանգ չկա:
- Երևանի ջերմաէլեկտրակենտրոնն և Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռևս անհասկանալի զուգադիպությամբ):
- Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40 տոկոսը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, ևս, կարծես, աշխատում է»: