Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Վազող տողեր

Լոզունգներ, որոնք շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցան մարդկանց վրա

Գևորգ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սրանք իշխանության եկան մեղադրելով նախկիններին՝ տասնամյակներ շարունակ երկիրը և ժողովրդին թալանելու մեջ: «Ծեփեմ», «փռեմ ասֆալտին», «բյուջե վերադարձնեմ ժողովրդից խլածը», «հարայ բռնեք մկներին» և այլն. լոզունգներ, որոնք շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցան մարդկանց վրա և այս տրյուկով ժողովրդին հանեցին փողոց, խոստանալով սոցիալական և բարոյական արդարության հաղթանակ:

Իսկ արդյունքում, մեկ տարի և ավելի է հետևյալ իրավիճակն է .

ա. Մինչ օրս ոչ մեկի «ապօրինի» միլիոնները չի ապացուցվել

բ. Ոչ ոք չի դատապարտվել «թալանի համար»

գ. Ոչ մեկի միլիոնները չի վերադարձվել բյուջե:

Իհարկե սրա պատասխանը ունեն՝ դատական համակարգի անկախություն, վեթթինգ և այլն, բայց սրանք, ժաղովուրդը շատ լավ հասկանում է, որ ոչ այլ ինչ են քան «լոլոներ»...:

Փաստացի ստացվում է հետևյալը.
կամ մարդկանց զրպարտում էին, որ միլիոններ են գողացել բյուջեից, կամ իրականում այդ թալանը իրենք են հիմա անում: Երկու դեպքում էլ մարդիկ խաբված են, իսկ իշխանությունը շահեկան վիճակում: Շահեկան, որովհետև փաստացի՝ քաղաքական աճպարարները մի զարկով երկու նապաստակ խբեցին: Առաջին. արագ տեմպերով հարստանում են, անխնա վատնելով պետության միջոցները, բոլոր ոլորտները փաստացի անտեր վիճակում են և կառավարվում են իշխանության եկածների քմահահաճույքներով: Երկրորդ, որն էլ ամենավտանգավորն է, պատերազմ են սկսել ազգայինի դեմ: Աշխատում են մի քանի ուղղություններով միաժամանակ:

ա. Քանդում են հայ ավանդական ընտանիքի մոդելը՝ հարվածելով ազգի ռեպրոդուկտիվ ֆունկցիային և բարոյական նորմերին:

բ. Վարկաբեկում են հայ առաքելական եկեղեցին, քանդելով մեր հավատը, մեր ազգային լինելիության հիմնասյուներից մեկը:

գ. Հարվածում են զինված ուժերի թիկունքին՝ «խաղաղասիրական» և ադրբեջանասեր նախաձեռնություններով:

դ. Ակտիվորեն տարածում են և խրախուսում բաց հասարակության գաղափարները, որը դեմ է ազգայինին: Մեր ազգի և պետականության դեմ ուղղված այս մարտահրավերները, ոչ այլ ինչ են քան 21-րդ դարի պատերազմների ամենապրակտիկ և արդյունավետ մոդելներից մեկը:

Այսպիսի տակտիկա կիրառվում է պետություններ քանդելու և ազգեր ոչնչացնելու դեպքում, և ի տարբերություն ռազմական զինատեսակներով պատերազմների, սա ավելի ավելի արդյունավետ է և միջազգային հանրությանը իրավունք չի տալիս միջամտելու այս կամ այն կողմի գործողություններին: Սա ամենավտանգավոր պատերազմն է մեր դեմ ուղղված:

Բայց ի գիտություն ձեզ ասեմ. խայտառակ պարտություն եք կրելու, սերունդները ձեզ հիշելու են դավաճանի խարանը ճակատներիդ: Վաղ թե ուշ, մեր երկիրը ունենալու է ազգային իշխանություն, որովհետև ազգայինն է միայն այն երաշխիքը, որ կարող ենք որպես պետություն զարգանալ այս տարածաշրջանում, արժանապատիվ կյանքով ու կենցաղով ապրող ժողովուրդ պահել: Միայն ազգային տեսակը, հայրենասերը չի թալանի ու խաբի, միայն հայրենիք սիրողը այն կպաշտպանի ու կզարգացնի, միայն իր հողն ու ջուրը, իր ավանդույթները հարգողը կմտածի, որ իր երեխայից բացի պետք է մյուս երեխաներն էլ լավ ապրեն, միայն հայրենասերը կաշխատի, որ իր երկիրը անվտանգ ու բարեկեցիկ լինի:

Կոսմոպոլիտի համար միևնույնն է ինքը որտեղ կապրի, ինչ սովորույթներով հասարակության մեջ, ինչ հավատով ու բարքերով: Հիմա հասկանում ե՞ք, թե սրանք ինչու են այդքան վախենում հայրենասիրությունից, ինչու են այդքան վառված հայրենասեր տեսակից, ինչու են գիշեր ու զօր լծված հայրենասիրության և ազգային արժեքների վարկաբեկմանը:

Սրանց վտանգը նախկինները չեն, սրանց վախը ազգայինն է, որի դեմ էլ պայքարի են դուրս եկել»: