Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը
Վազող տողեր

Նախկին զինծառայողը 5-րդ օրն է՝ Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում

Նախկին զինծառայող Ցոլակ Խաչատրյանը 5-րդ օրն է` Կառավարության շենքի դիմաց հացադուլ է անում: Այս մասին գրում է hetq.am-ը:

Ցոլակ Խաչատրյանին նաև առաջարկվել է հացադուլից դուրս գալ, սակայն վերջինս հրաժարվել է: Հացադուլի ընթացքում բժիշկները պարբերաբար այցելում են Խաչատրյանին:

Մինչ այդ, լրատվամիջոցը զրուցել էր զինվորական Ցոլակ Խաչատրյանի հետ: Նա վերջին մեկ ամսում երկրորդ անգամ է հացադուլ անում Կառավարության շենքի դիմաց: Զինվորական ծառայությունից 2014 թ.-ին ազատված մայորը պահանջում է, որ Պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար, ինչպես նաև չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարները տրամադրի:

Ցոլակ Խաչատրյանը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու համար դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում (հայցը բավարարվել էր մասնակի), սակայն ՊՆ-ն բողոքարկել էր դատական ակտը: Այժմ արձակուրդի վճարի համար առաջին ատյանի վճռի դեմ ՊՆ-ի բողոքը քննվում է Վարչական վերաքննիչ դատարանում:

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը Ցոլակ Խաչատրյանի դիմումի հիման վրա սկսած վարույթի արդյունքում 2019 թ.-ի մարտ ամսին որոշել է, որ խախտվել է նախկին զինծառայողի իրավունքները՝ ի թիվս այլնի նաև շաբաթ օրերին աշխատելու և վարձատրություն չստանալու մասով: ՄԻՊ-ի որոշումն ուղարկվել է և՛ ՊՆ-ին, և՛ Ցոլակ Խաչատրյանին, սակայն մինչ օրս Խաչատրյանի խախտված իրավունքները չեն վերականգնվել:

Ցոլակ Խաչատրյանը 2019 թ.-ի հունիսի 17-ին հացադուլ էր հայտարարել Կառավարության շենքի մոտ: Նախկին զինծառայողի խնդրին ծանոթացել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս Խաչատրյանին տեղեկացրել է, որ դիմել են ՊՆ-ին, և առաջարկել է դուրս գալ հացադուլից, քանի որ որոշակի ժամանակից հետո խնդիրը կկարգավորվի:

Մինչ հուլիսի 4-ը Ցոլակ Խաչատրյանը, որևէ պատասխան չստանալով ո՛չ ՊՆ-ից և ո՛չ էլ Կառավարությունից, որոշել է այսօրվանից անժամկետ հացադուլ հայտարարել: Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ հուլիսի 4-ը ինքը հեռախոսազրույց է ունեցել Կառավարության՝ իր խնդրով վերահսկողություն իրականացնող աշխատակցի հետ և տեղեկացել, որ վարչապետի հանձնարարական կա, սակայն դա էլ չի օգնել:

«Ես իրեն հավատալով (Նաիրի Սարգսյանին. հեղ.) դուրս եմ գալիս հացադուլից: Հունիսի 20-ին տեղեկանում եմ խնդիրը վերահսկող Գրետա Մակարյանից, որ վարչապետը խիստ հանձնարարական է իջեցրել և 10-օրյա ժամկետ է սահմանվել, որը լրացել էր այս ամսվա 4-ին»,- պատմեց Ցոլակ խաչատրյանը՝ արձանագրելով, որ վարչապետի հանձնարարականը ՊՆ-ն չի կատարում:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: