Վաղը ԿԸՀ նիստում կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքներըԼոնդոնն արագացնում է պաշտպանական ծրագրի նախապատրաստումը Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովից առաջԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներումՊուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններովՇվեդիան աշխարհում առաջին երկիրն է, որը հասել է ծխելը դադարեցնելու իր նպատակինԿյանքից անժամանակ հեռացել է կոնտրաբասահար Արայիկ ԽաչատրյանըՊայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ ՓոստանջյանԻսրայելի բանակը հայտնել է վերջին շաբաթվա ընթացքում «Հեզբոլլահի» յոթ մարտիկի ոչնչացման մասին52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն ՍտեփանյանըՀրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումըԱդրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման ԱբովյանՀամաձայնագրի ստորագրումը նախատեսված է վաղը, և ստորագրումից անմիջապես հետո Հորմուզի նեղուցը բաց կլինիԾառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքումԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի»Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳՆ-ն քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձություններըԳլխավոր սխալներից մեկն ընդդիմադիր հատվածում ոչ բավարար համախմբումն էր․ Մեսրոպ ԱռաքելյանՍերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի ԲելառուսՄեր բանակցային թիմը առաջիկա երկու օրերի ընթացքում Ժնև կամ որևէ այլ վայր մեկնելու ծրագրեր չունիԽոսքի սահմանափակումը իշխանությունը դարձրել է ռեպրեսիայի նոր միջոց․ փաստաբանԵթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմըԲարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներինՈրպես անհետ կորած որոնվում է Կարապետ ՄարգարյանըԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըԻրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալՄադյարը Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի կառավարությանը մեղադրել է ընտրողներին խաբելու մեջԱշոտյանին կալանավորել են, որպեսզի ՔՊ-ի անդամակցումը ԵԺԿ-ին անխոչընդոտ լինի. ՇարմազանովԲՀԿ-ն դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումներըՄարտունիում բախվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ը․ կան վիրավորներԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավինՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՎրաստանի նոր պատրիարքը հանդիպումներ է ունեցել հինգ երկրների դեսպանների հետ, այդ թվում՝ ՀայաստանիՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Թագավորի ծննդյան օրվա կապակցությամբՀովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Տնտեսություն

«SOS» Սեւանը լիճը փրկելու ահազանգ-բաց նամակ է ուղղել վարչապետին

«SOS » Սեւան նախաձեռնության անդամները հուլիսի 13-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ հորդորելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լիճը վերջնական ճահճացումից փրկելու համար:

Նամակում նախաձեռնության անդամները խնդրի լուծման իրենց տարբերակներն են ներկայացրել:

Նախաձեռնությանը միացել են տարբեր գիտնականներ, հասարակական գործիչներ ու բնապահպան քաղաքացիներ՝ Հայաստանից ու սփյուռքից: Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

««SOS Սեւան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետին

Հարգելի՛ ՀՀ վարչապետ եւ ՀՀ կառավարության անդամներ,

«SOS Սեւան» նախաձեռնությունն առաջարկում է ՀՀ կառավարությանը միջոցառումներ իրականացնել Սեւանի փրկության համար: Նախաձեռնության կազմում են` գիտնականներ, հասարակական գործիչներ, Գեղարքունիքի մարզի ակտիվ քաղաքացիներ, սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր հավաքագրել են փաստեր, գիտական հետազոտությունների արդյունքներ, ուսումնասիրություններ, պետական եւ անկախ փորձագետների կողմից ստացված մոնիթորինգային տվյալների վերլուծություններ:

Ի մի բերելով այս ամենը` նախաձեռնությունը դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի այն իր ամբողջ կազմով պատասխանատվություն ստանձնի Սեւանա լճի փրկության համար:

Ամեն տարի ՀՀ կառավարությունն ընդունում է որոշման նախագիծ «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը հաստատելու մասին» եւ հետագայում Ազգային Ժողովն ընդունում է այն: Սակայն, դիտարկելով Սեւանա լճի ներկայիս վիճակը, փաստում ենք, որ օրենքի պահանջները թերի են իրականացվում:

Ներկայումս պատասխանատվությունը կրում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր հերթին այդ պատասխանատվության կրող է տեսնում նաեւ այլ պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարությանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին եւ այլն: Հաշվի առնելով, որ Սեւանա լճի խնդիրները բազմազան են եւ պահանջում են եւ մասնագիտական, եւ քաղաքական լուծումներ, պարզ է դառնում, որ մեկ կամ մի քանի պետական կազմակերպություն կարող է միայն մասնակի խնդիրների համար լուծում գտնել` չպատկերացնելով ամբողջական ծավալը եւ չունենալով համապատասխան լծակներ այդ լուծումները կյանքի կոչելու համար:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կենտրոնացել է հետեւյալ խնդիրների վրա.

• Սեւանա լճի հարակից հատվածներում առկա տասնյակ բնակավայրերից կեղտաջրերի մուտքը լիճ

• Սեւանի ափամերձ տարածքներում գործող սպասարկման եւ ժամանցի օբյեկտներից կեղտաջրերի մուտքը լիճ

• Գյուղատնտեսությունը եւ անասնապահությունը

• Ցանցավանդակային ձկնաբուծությունից ֆոսֆորի եւ ազոտի մուտքը լիճ

• Ջրածածկ եւ ափամերձ անտառաշերտից օրգանական նյութերի մուտքը լիճ

• Բարձր ջերմաստիճանը եւ կլիմայական փոփոխությունները

• Տեղումների սակավությունը

• Քամիների ինտենսիվությունը, որի պատճառով ապրիլ ամսին նորմայից մոտ երկու անգամ բարձր էր գոլորշիացումը:

Այս խնդիրների լուծման նպատակով նախարարությունն առաջարկում է համապատասխան գործողություններ:

Նշելով այս խնդիրների լուծման կարեւորությունը` «SOS Սեւան» նախաձեռնությունն առանձնացնում է առաջնային լուծում պահանջող խնդիր` Սեւանա լճի մակարդակի բարձրացումը: Խնդրի լուծումը պահանջում է բազմաթիվ լծակների կիրառում: Բարձրացմանը խանգարում են հետեւյալ կարեւոր հանգամանքները.

1. Սեւանա լճի շուրջը կա 1905 մ նիշից ցածր գտնվող թվով 4729 հաշվարկված շինություն, որոնք Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման պարագայում կմնան ջրի տակ:

2. Պետական նշանակության ճանապարհները, էլեկտրահաղորդման գծերը եւ այլն, նույնպես կարող են ջրածածկվել: Մինչ օրս կառավարությունը չի առաջարկել ենթակառուցվածքների տեղափոխման միջոցառումների ծրագիր:

3. Սեւան-Հրազդան հիդրոկասկադի բիզնես-շահը Սեւանա լճի ջրառի հաշվին:

4. Ոռոգման համակարգի խիստ անբավարար վիճակը Սեւան-Հրազդան ջրատարում եւ Արարատյան դաշտում: Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների շարունակվող գերշահագործում, ինչը հանգեցրել է Սեւանա լճից հավելյալ ջրառների:

5. Որոտան-Արփա թունելի չշահագործումը, Արփա-Սեւան թունելով Սեւանա լիճ մտնող ջրի պակասը:

Անհրաժեշտ է.

• կատարել Սեւանա լճին սպառնացող վտանգների համալիր գնահատում

• բարձրացնել Սեւանա լճի ջրի մակարդակը հիպոլիմնիոնի պաշտպանիչ շերտի ձեւավորման համար

• Սեւանա լճի ափերը արագ նախապատրաստել Սեւանա լճի մակարդակի բարձրացման համար

• վերանայել Սեւանա լճի մակարդակի բարձրացման նիշը` սահմանելով 1903,5 մ-ից ավելի բարձր նիշ` վերահաշվարկելով Սեւանա լճի ջրային բալանսը

• ապահովել Սեւանա լճի ջրառի առցանց հանրային վերահսկողություն:

Մինչեւ ջրի մակարդակի բարձրացման խնդիրն իր պատշաճ լուծումը չստանա, հաշվի առնելով բոլոր նշված հանգամանքները, բոլոր մնացած, գուցե հրատապ միջոցառումները կրում են միջանկյալ բնույթ:

Մյուս գլխավոր խնդիրը Սեւանա լճի ջրի որակն է: «Շրջակա միջավայրի մոնիտորինգի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները բավարար չեն ջրի որակին գնահատականներ տալու եւ կոնկրետ լուծումներ կամ տեխնոլոգիաներ գտնելու ուղղությամբ:

 

Անհրաժեշտ է.

• պարզել, թե ով, որտեղից եւ ինչով է աղտոտում Սեւանը` մշակելու Սեւանա լճի մաքրման միջոցառումների կարգ

• Սեւանա լճում կիրառել նոր տեխնոլոգիաներ լճի մաքրման համար, ինչի համար անհրաժեշտ է մշակել նոր նորմեր եւ ստանդարտներ, այդ թվում` կապտականաչ ջրիմուռների կողմից արտադրվող թունավոր միկրոցիստինի համար:

Որպես ֆինանսական աղբյուր` Սեւանա լճի փրկությանն ուղղված միջոցառումների իրականացման համար օգտագործել 2017 եւ 2018 թթ. Սեւանա լճից իրականացված հավելյալ ջրառի արդյունքում էլեկտրաէներգիայի վաճառքից գոյացած գումարները:

Պարոն վարչապետ, դիմում ենք Ձեզ, որպեսզի ուղիղ եթերով հայտարարեք Սեւանա լճի ափամերձ տարածքների եւ լիճ թափվող գետերի, Սեւանա լճի մաքրման ֆլեշմոբ` կառավարության եւ պետական այլ կառույցների մասնակցությամբ եւ ֆլեշմոբի ծրագրի կազմակերպումը հանձնարարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը` հրապարակային դարձնելով արդյունքները:

«SOS Սեւան» նախաձեռնություն

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ, Ինգա Զարաֆյան, Վիկտորյա Բուռնազյան, Ռոզա Ջուլհակյան, Կրիստինա Տեր-Մաթեւոսյան

«Հանուն կայուն մարդկային զագացման ասոցիացիա» ՀԿ, Կարինե Դանիելյան

էկոլոգիական հասարակական դաշինք, Սիլվա Ադամյան

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ, Ամալյա Համբարձումյան, Արամ Գաբրիելյան, Մարզպետունի Քամալյան

«Կանաչ Հայաստան» ՀԿ, Հայկ Գրիգորյան, Թեհմինե Ենոքյան

«ԻԿՈՄՈՍ-Հայաստան» ՀԿ, Գագիկ Սուխուդյան

«Բլեջան» ՀԿ, Լիանա Ասոյան

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Անահիտ Գեւորգյան

«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Սաթիկ Բադեյան

«Հայաստանի անտառներ» ՀԿ, Նազելի Վարդանյան

ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ Կենդանաբանության Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ ԵՊՀ Էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյան

Էդվարդ Արզումանյան, էներգետիկ փորձագետ

«Մասնագիտական կրթության բարեփոխումներ» ՀԿ, Սամվել Պիպոյան

«Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն»-ի փորձագետ Դշխուհի Սահակյան

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, Հայաստան Ստեփանյան

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ, Ելենա Մանվելյան, Քնարիկ Գրիգորյան

«Դալմա-Սոնա» հիմնադրամ, Ռուզաննա Ղազարյան

«Բոսոֆիա» ՀԿ, Գեւորգ Պետրոսյան

«Հասարակական պաշտպանների միություն», Արամ Գրիգորյան

Լիլիթ Հովհանիսյան

«Կենսաբազմազանության եւ լանդշաֆտների պահպանության միավորում» ՀԿ, Տատիանա Դանիելյան

Սիրինե Կոսյան

Տիգրան Սեկոյան, էներգետիկ Փորձագետ

«Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ, Լիանա Մարգարյան

Լեւոն Գալստյան, Հայկական բնապահպանական ճակատ