«36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ո՞ւր են». Փաշինյանը՝ Իջևանի դեպքերի մասին (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը սկսեց երեկ` հուլիսի 17-ին Իջևանում տեղի ունեցած դեպքերին անդրադառնալով: Նա խիստ գնահատական տվեց կատարվածին և ընդգծեց, որ ոչ ոք չի կարող ապօրինի գործողություններ պարտադրել կառավարությանը։
Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը ներկայացնելով ստեղծված իրավիճակը, նկատեց, որ այս պահին էլ դեռ իրավիճակը վերահսկողության տակ է:
Նա նաև ասաց, որ 19 հոգի բերման է ենթարկվել ակտիվիստներից, որոնցից 13-ը ձերբակալված են, մնացածը բաց են թողնվել ստորագրությամբ:
Փաշինյանն արձագանքեց. «Ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկողների ցանկն ավելի լայն էր, 36 հոգի պետք է բերման ենթարկվեր, մյուսներն ո՞ւր են», -հարցրեց նա։
Մանրամասները` տեսանյութում