Սերժ Սարգսյանը «մենք» ասելով՝ նկատի ուներ ՀՀ-ն, Արցախն ու հայ ժողովուրդը, իսկ Փաշինյանը՝ Հայաստանն ու Ադրբեջանը. ՇարմազանովՀայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պшտերազմի և դրան հաջորդած բռնագшղթի շարունակությունն էր, և այն հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում. Մանե ԹանդիլյանՊահանջում ենք դատախազությունից և ՀԿԿ-ից քննել ՀԱԵ-ի վերաբերյալ զեկույցի օրինականությունը․ «ՀայաՔվե»Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբՆրանց, ում խնայել էին փամփուշտն ու արկը, տարավ կրակը… արցախցի կնոջ հիշողությունը
ՀՀ-ում սպասում են hակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Փաշինյան
Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցը
Մշակույթ

Ուզում ենք բոլորը բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով գնան մեր երկրից. ինչպես ավարտվեց «Ուրախ մոլորակ» փառատոնը (ֆոտո, վիդեո)

Արդեն 5-րդ անգամ Ծաղկաձորում կազմակերպվում է «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոն, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից պարային խմբեր ու անհատ կատարողներ: Թեև տարեցտարի հաշվի առնելով նախորդ տարվա բացթողումները, փառատոնի կազմակերպական աշխատանքները կատարելագործվում են ու մասնակիցները թիվն ավելանում է, սակայն, չգիտես ինչու, այս տարի այն մի քանի ծնողների չի գոհացրել:

Իսկ ավելի կոնկրետ, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած խմբերի երեխաների ծնողները, ինչ-որ ամբիցիաներից ելնելով, որոշել են հրապարակայնորեն ցեխ շպրտել 5 տարվա հետագիծ ունեցող միջոցառման վրա:

Վերջիններիս նախաձեռնությամբ, լրատվամիջոցներից մեկում նյութ է հրապարակվել, որով փորձ է արվել գցել փառատոնի ու նրա կազմակերպիչների վարկանիշը:

Նրանք մասնավորապես նշել են, որ ժյուրին անարդար է և ամեն տարի կողմնապահություն են նկատում: 

Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե ամեն անգամ կողմնապահ վերաբերմունք տեսնելով` ինչու են այդ նույն երեխաները կրկին եկել մասնակցելու փառատոնին: Այս հարցը թերևս չհաջողվեց տալ դժգոհ ծնողներին, սակայն նրանց երեխաների պարուսույցները պարզվում է ոչ միայն չեն դժգոհում արդյունքներից, այլև հիացած են հրաշալի կազմակերպված միջոցառման համար:

Ինչ վերաբերվում է ժյուրիին, ապա մասնակիցները և' վերոհիշյալ հրապարակման ներքո թողած իրենց մեկնաբանություններում, և' որոշները նաև NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում են, որ սա երբևէ կազմակերպված ամենարադար միջոցառումներից մեկն է, որին մասնակցել են: Այլ կերպ ասած` փառատոնի վերաբերյալ արձագանքները միայն դրական են, բացասական` զրո արձագանք:

Ներկայացնում ենք այդ մեկնաբանություններից մի քանիսը.

 

Փառատոնի կազմակերպիչ Ռոբերտ Մկրտչյանի դիտարկմամբ էլ Հայաստանում հաճախ են անցկացվում վատ կազմակերպված փառատոններ, սակայն, նրա խոսքով, սա այդ դեպքը չէ:

Ռոբերտ Մկրտչյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատեց, որ ժյուրիի անդամներն ամեն տարի փոխվում են: Այս տարի էլ հրավիրվել են 8 տարբեր երկրից ժյուրիի 10 անդամ, որոնցից միայն երկուսն էին ընդգրկված նախորդ տարվա ժյուրիի կազմում:

 

Ռոբերտ Մկրտչյանը նաև ըմբռնումով է մոտենում այն երևույթին, որ կարող են լինել դժգոհություններ, քանի որ կա մրցակցություն և բոլորը միանշանակ չեն կարող առաջին տեղը զբաղեցնել:

Նա նշեց, որ 10 երկրից հրավիրվել են 35 պարային համույթ, և այդ քանակի մասնակիցների մեջ գրավել 2-րդ ու թեկուզև 3-րդ հորիզոնական` այնքան էլ վատ արդյունք չէ:

«Մրցույթներում բոլորը չէ որ հաղթում են, դա արդեն մրցույթ չի լինի: Բնականաբար այն երեխաները, ովքեր երրորդ կամ երկրորդ հորիզոնականներն են զբաղեցրել, պետք է մի քիչ այլ տրամադրություն ունենային, քան առաջին տեղ զբաղեցրած կամ Գրան Պրի շահած երեխաները, բայց առահասարակ, ընդհանուր մթնոլորտը հրաշալի էր: Իրականում բոլորը ուրախ էին և ուրախ մոլորակ է ստացվել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նա նկատեց, որ բարձր տրամադրություն ապահովելու համար եղել են նաև մրցանակներ այլ անվանակարգերում, որպեսզի բոլորը ուրախ վերադանան:

«Այդ ամենը միանշանակ եղել է ժյուրիի քննարկման արդյունքով, որպեսզի բոլորն իսկապես արժանի լինեն այն մրցանակին, ինչ անվանակարգում այդ մրցանակն ստանում են: Եվ այդ ժամանակ բոլորը ուրախ էին, ու միայն շնորհակալություն էին հայտնում: Բայց հետո պարզվել է, որ դժգոհ են եղել կազմակերպական աշխատանքներից: Ի դեպ, խումբը, որի ծնողները դժգոհ են եղել, մրցանակ է ստացել լավագույն հագուստ անվանակարգում»,-ասում է Ռոբերտ Մկրտչյանը:

Նա չի պատկերացնում, թե ինչու պետք է նման բովանդակությամբ նյութ հրապարակվեր, երբ մրցանակաբաշխության օրը բոլորը շատ գոհ էին ու 3 օր շարունակ էլ Ծաղկաձորում տիրել է ուրախ տրամադրություն, բոլորը հեռացել են բարձր տրամադրությամբ, բայց միևնույն ժամանակ չի բացառում, որ այդչափ մեծ մասշտաբով ու հաջողված միջոցառումը կարող էր շատերին հետաքրքրել ու վարկաբեկող հրապարակումների առիթ դառնալ:

Նա հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր հորիզոնական զբաղեցնող խմբերը եղել են մի քանիսը, քանի որ բոլորի գնահատականները բարձր են եղել և հավասար արդյունքներ են ունեցել: Ինչ վերաբերվում է իր կողմից ղեկավարվող թիմի առաջին տեղ զբաղեցնելուն, ապա Ռոբերտ Մկրտչյանը վստահեցնում է, որ դա միանշանակ ժյուրիի որոշումն է եղել:

«Եթե ես ուզում եմ, որ իմ կազմակերպած փառատոնը լավ հեղինակություն և վարկանիշ ունենա, ես ինչո՞ւ պետք է կողմնապահություն կամ սխալ մոտեցում ցուցաբերեմ: Հաջորդ տարի արդեն ոչ ոք չի ցանկանա մասնակցել միջոցառմանը և այն կտապալվի: Բայց 5 տարվա փորձը ցույց է տվել, որ մասնակիցների թիվը գնալով ավելանում է ու բոլորը դեռ երկար ժամանակ միայն դրական էմոցիաներով են հիշում փառատոնն ու խոսում դրա մասին: Բոլորը շնորհակալություն հայտնելով հեռացել են»,-նշեց Ռոբերտ Մկրտչյանը:

Նկատենք, որ մեր հեռախոսազրույցի ժամանակ Ռոբերտ Մկրտչյանը Լատվիայի խմբի հետ գտնվում էր Սևանում:

«Բերել ենք Սևանը տեսնեն, լավ ժամանակ անցկացնեն ու հանգստանան: Ուզում ենք բոլորը բարձր տրամադրությամբ ու լավ տպավորություններով գնան մեր երկրից»,- եզրափակեց նա:

Արմինե Մկրտումյան

 

Փոքրիկ կտորներ` փառատոնից.