Վրաստանը պատրաստվում է C և B հեպատիտի ծրագրերի միջազգային վավերացմանըԻրանը պահանջել է, որ Ուկրաինան փոխհատուցի նավի հետ կապված միջադեպի վնասըՊՆ-ն հերքում է․ զինծառայողի՝ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՓաշինյանի կառուցած թակարդի գինը պատրաստվում են վճարել Հայաստանի պետությունն ու ժողովուրդը․ ԱնանյանԻրանից և այլ երկրներից դեպի Երևան մի շարք չվերթեր են չեղարկվել․ Սպուտնիկ ԱրմենիաԳերեզմանատնից գողացել են 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներովԴաժան ծեծի է ենթարկվել 19 ամյա ժամկետային զինծառայող․ իրավապաշտպանՎեհափառի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարանԱռանց տիտղոսների, բայց միլիարդներով. Ռեալը համաշխարհային ռեկորդ է սահմանելԳյուղատնտեսության անկումը 2026-ին հասել է 12 տոկոսի․ ԱռաքելյանՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԼիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4333-իՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 100 հետցնցումԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է զինծառայողների հետ՝ քննարկելով ծառայության պայմաններն ու կարգապահությունըԹրամփն ավարտել է Զելենսկու և Նեթանյահուի հետ հանդիպումները Սպիտակ տանըՃապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժից հետո առնվազն 50 մարդ է տուժելԵՏՀ-ում քննարկվել են տնտեսական ինտեգրման և թվայնացման ոլորտների հարցերըՎթար Երևանում․ օտարերկրացի տղամարդը մոպեդով բախվել է երկու ավտոմեքենայի․ վիրավոր կաԻրանը կփակի Հորմուզի նեղուցը սառեցված ակտիվներից միջոցներ ստացող երկրների համարՀայաստանում վարձակալության շուկան ակտիվացել է․ ռուսաստանցիների նոր հոսք է նկատվումՖրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹուրքիայինԱվելի քան 400 միլիոն աֆրիկացի զրկված է խմելու ջրի տարրական հասանելիությունից. ՄԱԿԲաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների բողոքի քննության շրջանակում ելույթներն ավարտվել ենԱմուսնալուծությունից հետո 2-րդ հարվածը. Արզաքանցյանին տուգանելու 3 որոշում է կայացվել․ PastinfoՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիԲայրամովը Գերմանիայի նոր դեսպանին ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակըՈւկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը մանրամասներ է հայտնել Ուդմուրտիայի վրա հարձակման մասինՀարկային կարգապահության բարելավումն ու առաջիկա անելիքները՝ ՊԵԿ խորհրդի նիստի օրակարգումՍպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Արփինե Հովհաննիսյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի, «Սանտա ԿլաուսիԻ» և ամենաքիչ հայհոյված մարդու մասին

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հուլիսի 8-ին հրապարակվեց ամերիկյան IRI ինստիտուտի՝ 2018-ի հոկտեմբերին եւ 2019-ի մայիսին Հայաստանի վերաբերյալ իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունը։ Հետազոտությունը պարունակում է մի շարք բաժիններ, որոնք այս կամ այն կերպ քննարկման առարկա դարձան: Ուշադրությունից, սակայն, կարծես վրիպեց այն, որ այդպես էլ չհրապարակվեցին Ն. Փաշինյանի և Ա. Սարգսյանի անհատական վարկանիշները, իսկ դրանք կան (նախագահի և վարչապետի աշխատակազմերի վարկանիշերի հետ չշփոթել):Բացի վերոհիշյալից առկա են նաև այլ հետազոտություններ, որոնց մասին պարբերաբար հրապարակումներ են լինում մամուլում՝ տարբեր ենթատեքստերով և մանիպուլյացիաներով: Ինչպես հիշատակված, այնպես էլ մյուս հետազոտությունները ունեն ընդհանրություններ` անկախ մեթոդաբանության տարբերություններից նրանք փաստում են, որ Ն.Փաշինյանի վարկանիշը իջնում է և ...

ուշադրություն.

Արմեն Սարգսյանի ու Ն. Փաշինյանի վարկանիշերի միջև կա նվազագույնը տաս տոկոսի տարբերություն՝ հօգուտ Արմեն Սարգսյանի: Թերևս եթե ոչ հիմնական, ապա պատճառներից մեկն էլ այդ էր, թե ինչու այդ վարկանիշերը չհրապարակվեցին: Ակնհայտ է նաև, որ վարկանիշների միջեւ անդունդը աստիճանաբար խորանալու է։

Իհարկե, կարող է լինել հակադարձում, որ Արմեն Սարգսյանի վարկանիշը ավելի շատ «Սանտա Կլաուսի» (պաղպաղակ, համբուրգեր և այլն) վարկանիշ է, եւ առնվազն անլուրջ է այդ վարկանիշը համեմատել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ։ Սակայն, կարծում եմ, յուրաքանչյուր հրապակային միջոցառմանը Դել Քարնեգիի ոճով ոգեշնչող ելույթներ արտասանող եւ դրանով դահլիճներ լցնող Նախագահի վարկանիշը վաղ, թե ուշ չար կատակ է խաղալու Նիկոլ Փաշինյանի եւ նրա պաշտելի քարոզիչների հետ։

Բացատրեմ`

երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հասնի իր ամենացածր կետին (իսկ դա անխուսափելի է, և այդ պահն էլ սարերի ետևում չէ) Արմեն Սարգսյանը իր «սանտակլաուսյան» վարկանիշը ԿՏՐԱՆՍՖՈՐՄԱՑՆԻ կամ ԿԿԱՊԻՏԱԼԻԶԱՑՆԻ քաղաքական վարկանիշի` նվազագույն կորուստներով՝ այսինքն օգտագործելով կամ մաշելով այն անվտանգության բարձիկը, որը այս պահին արդեն գոյություն ունի նվազագույնը 10 տոկոս առավելության տեսքով:

Ի դեպ մի կարևոր հանգամանք ևս` իրենք իշխանական քարոզիչներն են նպաստում Ա. Սարգսյանի վարկանիշի ավելացմանը: Կհարցնեք ինչպես՝ ասեմ: Ա. Սարգսյանը ֆեյքային հարձակումների(այն է` հայհոյանքների) գրեթե չենթարկված եզակի անձանցից է: Բանն այն է, որ իշխանական քարոզիչները իրենց գրասենյակներում կամ տոտալիզատորներում զբաղված են ոչ միայն «Nikol prkich» կամ «purk varcapedin» այլև «me8 sireli naxagah» գրելով` սահմանադրական կարգի ՉՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ համար: Քանի որ Ա.Սարգսյանից քաղաքական դաշտի և ոչ մի դերակատար առանձնապես ակնկալիք չունի, նրա հասցեին երբեմն քննադատություններ լինում են, բայց ոչ երբեք թիրախավորված ֆեյքային գրոհներ։ Մինչդեռ Փաշինյանը իր թելադրած խաղի կանոններով քննադատվում է:

Արդյունքում՝ մինչ իշխանական քարոզիչները ինքնամոռաց հայհոյում են այլախոհներին, անընդհատ ընկնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Գահավիժում է Փաշինյանի վարկանիշը, շահում է «հայկական երազանքի» մարմնավորում Արմեն Սարգսյանը, իշխանական տերմինաբանությամբ՝ «հայհոյվում են» այլախոհները «տուժվում» է Փաշինյանը, շահում է Արմեն Սարգսյանը։

Հ.Գ. Երբ չարիքի դեմ պատնեշներ կառուցելու փոխարեն ավելի ես սնուցում այն, ի վերջո այն սրբում-տանում է բոլորին։ Ու այդ հայհոյանքների ալիքը սրբել-տանելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, քանի որ այս ընթացքում վարչապետը չկարողացավ վերջ դնել ատելության այն մթնոլորտին, որ կա երկրում։Նա չկարողացավ հայհոյանքների ալիքից պաշտպանել նույնիսկ սեփական ընտանիքը, ուր մնաց, թե մյուսներին։

Սա կարդալով, իշխանական քարոզչամեքենայի տարբեր օղակներ տարբեր կերպ կարձագանքեն` իմաստը չհասկացածները` քմծիծաղ ու հերթական հայհոյանքի շարադրում, իմաստը հասկացածները` դառնությամբ կժպտան, գուցե ներսում անգամ հասկանան, բայց, ցավոք հետևություններ չեն լինի:

Հ.Հ.Գ. Եթե Արմեն Սարգսյանը հերթական հանդիպման ժամանակ իր սենյակում Նիկոլ Փաշինյանին կոնյակ հյուրասիրելիս հավաստիացրել է, որ նախագահի պաշտոնը իր երազանքների պաշտոնն է, քանի որ ամենալավ հարթակն է յոթը տարի ոչինչ չանելու եւ, ասենք, Ղազախստան երկարատեւ այցեր կատարելու համար,իսկ դուք էլ հավատացել եք, ապա մնացեք նույն պարզամիտը»: