Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռներն ընկել են Ճապոնական ծով
Փհենյանը հայտարարել է, որ նոր հրթիռների փորձարկումները Հարավային Կորեայի համար զգուշացնող «նշաններ են եղել»:
Հայտարարության մեջ աաված է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նոր հրթիռների փորձարկումը կատարել է այն բանից հետո, երբ Հարավային Կորեան զորավարժություններ է սկսել Կորեական թերակղզում:
Ամերիկայի միացյալ նահանգներն արդեն արձագանքել է այս հայտարարությանը և կոչ արել Փհենյանին սադրանքների չդիմել: Հյուսիսային Կորեայի կողմից արձակված երկու հրթիռներն էլ ընկել են Ճապոնական ծով: