Փարիզում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի շուրջ 50 քաղաքներում բարձր ջերմաստիճանի բացարձակ ռեկորդ է գրանցվել: Meteo France օդերևութաբանական կայանի փոխանցմամբ Փարիզում ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի:
Նույնն է պատկերը նաև շատ այլ ֆրանսիական քաղաքներում: Վերջին անգամ Փարիզում նման ջերմաստիճան էր գրանցվել 1943 թվականին:
Երկրի որոշ շրջաններում ջերմաատիճանի վտանգավորության բարձր աստիճան է հայտարարվել: