Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»
Վազող տողեր

Սերժ Սարգսյանի կալանավորմամբ Հայաստանը կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով. Արփինե Հովհաննիսյանի նամակը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, փաստաբան Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով երկրորդ բաց նամակն է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բաց նամակը, որը նա վերնագրել է «Ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ», ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին (Մաս երկրորդ)

Հարգելի պարոն Փաշինյան,
Հարգելի Նիկոլ,

Չէի պատրաստվում այսքան վաղ գրել երկրորդ նամակը, սակայն ամեն անգամ Ձեր գործողությունների ընթացքը ստիպում է կրկին անդրադառնալ դրանց։

Չէի գրի Ձեզ, եթե գոնե չնչին համոզմունք ունենայի, որ Ձեր շրջապատում կան մարդիկ, որ ոչ թե գլխիկոր կատարում են ձեր ցանկացած քմահաճույք, ոչ թե սպառում են ձեր երբեմնի վարկանիշը, այլ գոնե երբեմն փորձում են ներկայացնել Ձեր որոշումների հնարավոր ռիսկերը։

Հարգելի Նիկոլ,
Վերջին քսան տարիները որպես լրագրող, ապա ընդդիմադիր պատգամավոր, ապա նաեւ վարչապետ Դուք քաղաքական դաշտում ունեցել եք միայն մեկ առաքելություն՝ դեմոնիզացնել քաղաքական դաշտի բոլոր կարեւոր դերակատարներին՝ այդպիսով կերտելով «ամենաընդդիմադրի» կերպարը։ Ամենատարբեր ժամանակներում չեք խորշել դեմոնիզացնել բոլորին՝ սկսած Ձեր քաղաքական կնքահայր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից (սրան ականատես ինքս էլ եղել եմ) մինչեւ Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան։ 

Իհարկե, նվազ պարսավելի է, երբ դուք՝ որպես լրագրող եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ ընտրում էիք քաղաքական պայքարի ադ ձեւը։ Ի վերջո, իշխանության դեմոնիզացիայի եւ դրա միջոցով իշխանության գալու մասին մեկ գիրք չէ, որ գրված է եւ դուք առաջինը ու հաստատապես նաեւ վերջինը չեք, որ նման կերպ գալիս եք իշխանության։
Բայց արդյոք միեւնույն գործիքակազմը, որը ընդունելի է ընդդիմադիր քաղաքական գործչի համար ընդունելի՞ է երկրի վարչապետի համար։ Կարծում եմ՝ ոչ։ Վստահ եմ՝ ոչ։

Սինգապուրում, Դուք մեծ ոգեւորությամբ խոսում էիք, որ Հայաստանը գրեթե վերածվել է երկրորդ սինգապուրյան հրաշքին։ Ուստի կարծում եմ՝ արժե վերհիշել այն սկզբունքները, որի վրա հիմնված էր սինգապուրյան հրաշքը։

• Պրագմատիզմ, այսինքն՝ արա այն, ինչ կարող ես իրագործել

Ուշադիր կարդացեք՝ եթե կարող ես իրագործել ինքդ, ոչ թե ուրիշների բացած գործարաններում նկարվելով ու ոչինչ չանելով։

• Հետեւողականություն-եթե կանոնները արդեն հայտարարված են չի կարելի հընթացս գծել նոր կանոններ եւ շարժվել դրանցով

Սա ուղղակի ուշադիր կարդացեք

• Շիտակություն- Ուրիշներին բացատրիր այն ամենը, ինչ անում ես՝ նույնիսկ եթե դժվար է և տհաճություն է հարուցում:

Ուշադիր կարդացեք՝ Բացատրեք հանգիստ ու հավասարակշռված՝ առանց մեղադրելու ու ստելու։

• Մերիտոկրատիա- Եթե ուզում ես հասնել հաջողության, աշխատանքի վերցրու լավագույններին:

Ուշադիր կարդացեք՝ լավագույններին՝ իրենց գործում, բայց ոչ լավագույն քայլածներին, դագաղ դրածներին, հայհոյանքի սեռապաթոլոգիկը սիրողներին եւ այլն։

• Մասշտաբայնություն- Կենտրոնացիր ռազմավարական խարսխային ծրագրերի վրա: Փոքր հաղթանակները նույնպես հարկավոր են, սակայն շուտ են մոռացվում:

Ուշադիր կարդացեք՝ Մասշտաբայնություն կա՞։ Իհարկե կա, օրինակ՝
Մասշտաբային հայհոյանքը դարձել է Ձեր քաղաքականության գոյաբանական հիմքը, բայց այստեղ մի կարեւոր դիտարկում. հայհոյանքի ձեր թիրախները, այդ հայհոյանքը միշտ հրապարակային թե ոչ այնքան՝ վերահասեագրում են ձեզ ու ձեր յուրայիններին, տրոլեր ստեղծողներին եւ մյուս «մանկուրտներին» ուստի, իմացած եղեք, հայհոյանքի ամենամեծ թիրախը դուք եք.

• Ներգրավածություն- չի կարելի հասնել հաջողության, եթե ամբողջովին նվիրված չես քո գործին եւ պատրաստ չես զոհաբերել ամեն ինչ հանուն դրան։

Ուշադիր կարդացեք՝ գործին՝ ոչ թե վրեժին։

• Եզակիության ձգտում- Հասկացիր, թե որն է քո եզակի առավելությունը և օգտագործիր այն:

Ուշադիր կարդացեք՝
երեւի թե կա մի բան, որում դուք իրապես եզակի եք։ Դուք առաջինն էիք, որ «թալանչիներին» բաժանեցիք օտարների եւ յուրայինների, յուրային համարվեցին նրանք, ովքեր ընդունեցին ձեր «եզակիությունը»։

• Մրցակցություն- Միայն սա է, որ թույլ է տալիս առաջ շարժվել ու բարելավել ցանկացած իրավիճակ: Սակայն միշտ հիշիր. չի՛ կարելի հաղթել ամեն գնով։

Ուշադիր կարդացեք՝ Թողեք հասարակությունը տաբուներ ունենա։

• Մարդկանց նկատմամբ հարգանք- Մարդը գլխավոր արժեքն է, հիմքերի հիմքը: Նույնիսկ եթե պատժում ես որևէ մեկի, պահպանիր նրա նկատմամբ հարգանքը։

Ուշադիր կարդացեք՝ հիշեք մաքսատան ծառայողին եւ ոչ միայն։

Այս մեկ տարվա ընթացքում դուք այնքան եք ստել, այնքան անհետեւողական եք եղել ձեր հայտարարությունների, գործողությունների մեջ, որ կարճ ժամանակ անց կամ նույնիսկ հիմա ձեր աջակիցներին ասելու են՝ բա՞ Նիկոլի ժամանակ ինչու չէիք խոսում։ Դուք շիտակ չեք ձեր թիմակիցների հետ՝ շատ հաճախ նրանց դնելով հիմար վիճակի մեջ՝ ստիպելով պաշտպանել այն, ինչին այդքան տարի իրենք դեմ են եղել՝ ԵԱՏՄ, Ամուլսար, կուտակային կենսաթոշակային եւ այլն։ 

Դուք նույնիսկ դեմոնիզացնում եք Արցախի հերոսներին, անգամ եթե սեփական թիմակիցներդ պնդում են, որ նման քայլը սխալ է։

Բայց դա դասական է շատ ՝ սովորաբար ամենաշատը ատում են այն ինչ չեն հասկանում, ինչին մասնակից չեն եղել։ Ուստի որքան ուժգին է ձայնը՝ թե Արցախը Հայաստան է ու վերջ, այնքան երկար պետք է մտածել իսկ Արցախ ասելով ինչ եք կոնկրետ դուք հասկանում։

Պարոն Փաշինյան
Թե կուզեք անկեղծ՝
Ես նույնիսկ կողջունեի որոշ արատավոր երեւույթներ արմատախիլ անելու ձեր քաղաքականությունը, եթե դա չարվեր այդքան քինախնդիր, մանրախնդիր, ապիկար ու սելեկտիվ ճանապարհով։
Այդտեղ փնտրեք իրավական քաղաքական, արտաքին քաղաքական եւ մի շարք այլ ձախողումների պատճառը։

Պարոն Փաշինյան,
Դուք ինքներդ էլ առանց ինձ գիտեք, որ ձեր իշխանությունը հեռու է այս բոլոր չափանիշներից, ուստի պարզ է դառնում ինչու արդեն որպես վարչապետ շարունակում եք «նախկինապաշտ» ձեր գործունեությունը։

Բացի քաղաքական անճարությունից կա անկասկած նաեւ հոգեբանական պահ։ Օրինակ՝ կալանավորելով 2-րդ նախագահին վստահ եմ ամեն ինչից զատ մեղքի անգամ ձեր բաժինն եք ուզում ձեր վրայից գցել։ Դուք հո գիտեք իրականությունը։ Դեմոնիզացիայի տրամաբանական շղթան կփակվի Սերժ Սարգսյանի կալանավորմամբ։
Դա կազդարարի հին փուլի ավարտը եւ մեկ այլ փուլի սկիզբ՝ այն է՝ հին «վիշապների» ժամանակաշրջանի ավարտ եւ նոր վիշապի ծննդյան փուլ։ Ու այդ ժամ Հայաստանը կունենա նոր վիշապ՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով։

Սակայն առաջին անգամ վիշապը կլինի ինքնակերտ, Դուք ինքներդ ձեր ձեռքով Ձեզ կդարձնեք վիշապ՝ ցույց տալով ողջ երեսպաշտությունը եւ անկարողութունը սեփական ժողովրդին։ Ու Ժողովուրդը մենակ կմնա իր վիշապի հետ։ Եթե ինձ հարցնենք՝ սա լավ է թե վատ, ապա անկասկած լավ, որովհետեւ ժողովուրդը պետք է առերեսվի իր իրական «հերոսի» հետ, տեսնի տարբերությունը իրական վիշապի եւ մտացածին «վիշապների» միջեւ»։