Քաղաքապետի աշխատավարձը կդառնա 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն. նախագիծն ընդունվեց ավագանու նիստում
Սև ծովում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են երկու նավի վրա․ վիրավորվել են ադրբեջանցիներՄեզ էշի տե՞ղ եք դրել. ԶարոկյանՔՊ-ն չցանկացավ, որ մենք մասնակցենք արgախgիների հետ իրենց նախաձեռնած քննարկմանը. Արեգա ՀովսեփյանՉեմ անցնում, բռնեք, տարեք... ո՞ւր տանենք, մայրիկ ջան... ուր ուզում եք՝ տարեք. մարդկանց տունը քանդում եք. ուզում եք լավ բան անեք՝ թոշակ բարձրացրեք. ոստիկանը հեռացրեց վրդովված բնակչուհուն (տեսանյութ)Արա, սիրտը կկանգնի. Ոստիկանները շրջափակեցին քաղաքացուն (տեսանյութ)Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս... Տիկո չի, պարոն քաղաքապետ ա քո համար. վեճ՝ Մեսրոպ Մանուկյանի և թաղապետի միջև (տեսանյութ)
Բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել. ԲՀԿ
Ռուսական «Յանդեքսի» աշխատանքի խափանումը բացահայտեց Հայաստանի տրանսպորտային համակարգի խոցելիությունը․ ինչո՞ւ է մի ամբողջ շուկա կախված մեկ հարթակից
Մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա. Փաշինյան (տեսանյութ)
«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց
3 ամիս առաջ եք ստորագրել սեփականության իրավունքը, բա խի՞ եք սխալ բան ստորագրել. վեճ՝ քաղաքացիների և թաղապետի միջև (տեսանյութ)
Դուք պետք ա ուրախ լինեք, որ քանդում ենք. տարածքը պետք է վերադարձվի աջափնյակցուն. քաղաքապետարանի աշխատակից (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը հետաձգել Գյումրիի զավթումը. «Հրապարակ»Սա ՆԳՆ համակարգի խափանման դրսևորում է.. Տիգրան ԱբրահամյանՆոր մանրամասներ են հայտնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիզելային վառելիքի արտահանումը թույլատրող համաձայնագրից
Տո ստի.... արա համբալ լակոտ... ձենդ կտրի.. արան դու ես՝ համբալ... հլը սսկվեք երկուսդ էլ... կռիվ Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջև (տեսանյութ)
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Քասթինգ» եկեղեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Սաուդյան ԱրաբիայինՀաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ․ «Հրապարակ»Ամեն ինչ սպասում ենք. եթե մեջը մարդ լինի՝ կքանդեն. Աջափնյակում շարունակում են քանդել խանութները (տեսանյութ)Հեռու չէ այն օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային մարտահրավերի վերածվել. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը, որոշ հասցեներում, լույս չի լինիԱսել է, որ ՔՊ-ականների կարիքը չունի, ինքը միայնակ էլ հաղթանակ կտանի.«Հրապարակ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչով է պայմանավորված բանակում զոհերի թվի աճը. «Հրապարակ»Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Շոու` տիրադավների մասնակցությամբ. «Հրապարակ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում. «Հրապարակ»Իսրայելցի զինվորները հարձակում են գործել Հորդանան գետի Արևմտյան ափի ուղղությամբ. կան վիրավորներ և առևանգվածներՁայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Ռուսական բանակը զանգվածային գրոհ է սկսել Խարկովի ուղղությամբ. կան վիրավրոներԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըԳրեթե շաբաթ չկա, որ չլսենք հերթական ողբերգության մասին. ԴանիելյանԱվելի քան 102 մլն դոլարի գինի՝ դեպի ՌուսաստանԹուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազԴատավորների պատասխանատվությունը քաղաքական հետապնդումների և անարդար դատավճիռների համար. քաղաքագետԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջՎաղը նախատեսվում է բացել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ևս երկու կլաստերԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժած
Հասարակություն

Քաղաքապետարանը նորություններ ունի՝ կապված աղբահանության հետ

Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել աղբի տեսակավորման, վտանգավոր թափոնների, ինչպես նաև աղբահանության այլ խնդիրների մասին: 

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Շինանյութ, անկողնային պարագաներ, անգամ՝ զուգարանակոնք։ Այս ամենը քաղաքացիները թափում են կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ ու կողքին։

Աղբահանության խնդիրը Երևանում դեռևս լուծման փուլում է։ Իսկ աղբի տեղափոխումը լրացուցիչ բարդանում է անփույթ վերաբերմունքի պատճառով: Թեև Երևանն աղբի տեսակավորման դեռ չի անցել, սակայն կան տարրական կանոններ, որոնց հետևելը խիստ ցանկալի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Քաղաքային աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար: Նման կոշտ թափոնները, կենցաղային տեխնիկան աղբատար մեքենաները չեն կարող մանրացնել: Եվ դրա պատճառով քաղաքային գույքը փչանում է և վնաս է կրում քաղաքապետարանը»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանը։

Հիմնական խնդիրներից մեկը բնակարանի վերանորոգումից հետո մնացած շինարարական աղբն է, որը պետք է տեղափոխվի Նուբարաշենի աղբավայր։ Այստեղ մեկ այլ խնդիր են ապօրինի շինաղբավայրերը։ Երևանի քաղաքապետարանը ոստիկանության հետ շարունակում է հսկողությունը այդ տարածքներում՝ շինաղբով բեռնված մեքենաների վարորդներին զգուշացնելով և ուղորդելով Նուբարաշեն։ Կոչերն անտեսելով՝ վերջերս վարորդներից մեկն, այնուամենայնիվ, ընտրել էր մոտակայքում գտնվող ապօրինի աղբավայրի ճանապարհը։ Հետևանքը՝ մեքենան ընկել էր աղբի ձորակը։

Նշեցինք, որ քաղաքային աղբարկղերն ու աղբամանները նախատեսված են միայն կենցաղային աղբի համար, սակայն օրեր առաջ Դավթաշենի աղբարկղերից մեկում հայտնաբերվեցին բժշկական պարագաներ, այդ թվում օգտագործված ներարկիչներ։ Վտանգավոր թափոնը հարևանությամբ գործող բժշկական կենտրոնինն էր։

«Խոսեցինք տնօրինության հետ, իրենք ընդունեցին սխալը և նշեցին, որ անփութության հետևանք է եղել: Բացի այդ, մենք ստուգեցինք նրանց պայմանագիրը համապատասխան ընկերության հետ»,- նշում է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը:

«Թափոնների մասին» օրենքն ասում է, որ բժշկական և վտանգավոր այլ թափոնները վտանգում են մարդու առողջությունը և միջավայրը։ Դրանք պետք է պահվեն հատուկ առանձնացված հատվածներում և այրման եղանակով ոչնչացվեն լիցենզավորված կազմակերպությունների կողմից։

«Գրություն է ուղարկվել առողջապահական տեսչական մարմին, որպեսզի վարչական վարույթ իրականացվի և բժշկական կենտրոնը տուգանվի (100-150 հազար ՀՀ դրամ) »,-նշել է առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Այժմ ստուգումներ են Երևանի բոլոր բուժհաստատություններում։ Ստուգվում է թափոնների կառավարման պայմանագրերի առկայությունը։ Քաղաքացիներից ստացված ահազանգի հետքերով մեր նկարահանող խումբը եղավ բժշկական ծառայություններ մատուցող մի քանի կենտրոններում։


Թեև որևէ տեղ գրված չէ, թե ինչպես է պետք օգտվել քաղաքային աղբամաններից, սակայն կարևոր է իմանալ, որ կենցաղային աղբը թափելուց հետո աղբամանների կափարիչները պետք է փակվեն։

Պետք է հստակ գիտակցել՝ աղբահանության համար ձեռք բերված գույքը քաղաքի բոլոր բնակիչների սեփականությունն է, և որքան խնամքով մենք այն գործածենք, այնքան երկար կծառայի ան մեզ՝ նվազեցնելով մեր իսկ գրպանից արվող ծախսերը:

Իսկ առաջիկայում քաղաքապետարանը կսկսի աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը:

«Մասնավորը փորձնական 25 աղբաման կտեղադրի Երևանում տեսակավորված աղբի, պլաստիկի համար: Հորդորում ենք առանձնացնել նաև ստվարաթուղթը, որն առանձին կազմակերպություն կգա և կտանի»,-ասում է կոմունալ տնտեսության վարչության պետը:

Մինչ ոլորտի ամբողջական բարեփոխումը՝ քաղաքապետարանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ուժերով, համալրվող տեխնիկայով ու նոր աղբամաններով կշարունակի զբաղվել քաղաքի մաքրությամբ: Ի դեպ, Դավթաշենում քաղաքացիները փոփոխությունն արդեն զգում են:

Առաջիկա օրերին ևս 5 նոր աղբատար մեքենա շահագործման կհանձնվի: