«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. ՍուրենյանԽոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այնԿալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
Մամուլ

«Ժամանակ». «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞. քաղաքական մեծամասնության ճգնաժա՞մ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հիմնավո՞ր է Ամուլսարի հարցի առիթով արտահերթ խորհրդարանական ընտրության սցենարի դիտարկումը, թե՞ ոչ: Այս հարցը տարբեր հարթություններում դիտարկվում է առավելապես խորհրդարանական մեծամասնության պառակտման համատեքստում՝ հաշվի առնելով, որ այդ մեծամասնության մի զգալի մասը դեմ է հանքի շահագործմանը, ինչի նախնական մտադրությունն իշխանությունն արտահայտել է:

Իհարկե, պետք է արձանագրել, որ ամենեւին բացառելի չէ շրջադարձը եւ հայտարարությունը, որ վտանգներն այդուհանդերձ փարատված չեն, եւ Հայաստանը կայացնում է ռիսկի չգնալու որոշում: Հետո գնում ենք միջազգային արբիտրա՞ժ, թե՞ մտածում ենք առնվազն ժամանակ ձգելու որեւէ տարբերակ՝ սա այլ հարց է: Բայց եթե կայացվում է հանքի շահագործման աներկբա եւ անբեկանելի որոշում, ապա հասկանալի է, որ այն պետք է իրականացվի, այլապես կայացված, բայց չիրականացված որոշումը աշխատելու է իշխանության դեմ:

Եվ այստեղ առաջանում է հարցը՝ «Իմ քայլը» խմբակցությունը կպառակտվի՞, եւ կառաջանա՞ քաղաքական մեծամասնության ճգնաժամ: Պետք է նկատել, որ իշխող խմբակցությունն ունի բավականին մեծ տոկոս՝ «պառակտման լյուֆտի» համար: Իհարկե, վտանգի տակ կհայտնվի, այսպես ասած, երկու երրորդը, սակայն պարզ մեծամասնությունը կարող է մնալ «անձեռնմխելի»: Սա էլ անշուշտ նոր իրավիճակ է՝ հաշվի առնելով այն, որ կա Սահմանադրության փոփոխության, այսպես ասած, սահմանադրական օրենքների մեծ օրակարգ, որոնք իշխանությունից պահանջելու են հենց, այսպես ասած, երկու երրորդը՝ մեծամասնությունը: Հետեւաբար տրոհումը կարող է բերել խնդիրների:

Մյուս կողմից՝ ի՞նչ է նշանակում տրոհում, եւ արդյոք չափազանցված չէ՞ այդ դիտարկումը: Ի՞նչ են անելու պատգամավորները, որոնք դեմ են Ամուլսարին: Լքելո՞ւ են խորհրդարանը: Այդ դեպքում արդյոք ցուցակում չե՞ն լինելու փոխարինողներ: Եթե խորհրդարանը չեն լքում, արդյոք մնացյալ հարցերում պարզապես ինքնանպատակ դե՞մ են քվեարկում՝ ինչ է թե վարչապետը եւ կառավարությունը Ամուլսարի հարցում կայացրել են այլ որոշում:

Այդ հարցադրումներին հնարավոր է ավելացնել շատերը, եւ պարզ կդառնա, որ խորհրդարանական մեծամասնության ճգնաժամն այնքան էլ իրատեսական չէ: Ըստ այդմ՝ խիստ տեսական է եւ թերեւս ցանկալին իրականության տեղ դիտարկել է նշանակում այդ համատեքստում արտահերթ ընտրության պատճառահետեւանքային կապ կառուցելը:

Այլ է հարցը, որ հարցն օրակարգում տեղ ստանա ավելի լայն ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, եթե ձեւավորվի հանքի շահագործման կառավարության որոշման դեմ լայն հանրային դիմադրություն, կառավարությունն այն հաղթահարելու համար դիմի իրավապահ եւ ուժային գործիքի: Այստեղ արդեն շատ բան կախված է քաղաքական ուժերից: Նրանք կմիավորվե՞ն այդ խնդրի շուրջ, եւ կստացվի՞ ձնագնդի էֆեկտ, որն իշխանությանը կստիպի կա՛մ ձեռնամուխ լինել ուժային լայն գործողությունների, կա՛մ գնալ քաղաքական հանգուցալուծման արտահերթ ընտրական ճանապարհով:

Ամբողջ հարցը, սակայն, այն է՝ այդ ուժերի համար, որ քաղաքական ճգնաժամ հասունացնել նրանք կարող են, մինչդեռ նրանց բոլորի դեպքում թերեւս հարց է՝ իսկ կարո՞ղ են հաղթահարել խորհրդարանի անցողիկ շեմը: Ակնառու է, որ դա կարող են ոչ բոլորը՝ Փաշինյանի առաջնորդած ուժից բացի: Անգամ ներկայումս խորհրդարանում եղած մյուս երկու ուժերը: Գործնականում բոլորի համար անցողիկ շեմը խնդիր է: Դա չի նշանակում, որ ոչ ոք չի անցնի: Դա նշանակում է, որ երաշխավորված չէ, թե ով կանցնի, որովհետեւ անցնողներ անկասկած կլինեն: Իսկ այստեղ կարող է ստացվել, որ բոլորը կարող են մասնակցել քաղաքական ճգնաժամի հասունացմանը, իսկ դրանից օգտվել կկարողանա մեկ-երկու ուժ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում