Փաշինյանը Ամուլսարի հարցով ուժ է կիրառելու, նրա օրերը հաշված են. Արամ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցում գործում է ստախոսի պարադոքսով։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա դիտարկմամբ, եթե Փաշինյանը բացում է հանքը, ապա հեղափոխության գաղափարին է հակասում, քանի որ ժողովրդի կամքին հակասում է, իսկ եթե չի բացում, ապա հեղափոխության պատվիրատուները հանդես են գալիս որպես շահառու:
Արամ Հարությունյանի գնահատմամբ, Փաշինյանը երկու կողմից էլ վատ վիճակում է, որի մեղավորը հենց ինքն է:
«Իր վերջը լինելու է, այս հարցերը սրվելու են՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա և, եթե մի քանի հազար մարդ հավաքվեց Կառավարության շենքի առջև, գիտենք ինչ ռեակցիա կտա։ Ինքը ադեկվատ չի և, ի տարբերություն նախորդ իշխանությունների, այս վիճակում ինքն իրեն չի պատկերցնում, ինքը միշտ իրեն ավելի ազատ է զգացել ներքևում, երբ գոռում է, այդ դերից դուրս ինքը չի պատկերացնում»,-ասաց Արամ Հարությունյանը` համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը Ամուլսարի հարցով ուժ է կիրառելու. «Վախկոտ մարդիկ վախից կրակում են: Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են և պետք է այնպես անել, որ հետևանքներ չլինեն»: