Ադրբեջանում մոտ 23 տոկոսով ավելացրել են զինծառայողների աշխատավարձերըՓաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՏոկաևինԽուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղումՓաստացի Նիկոլը գնացել-հասել է Նյու Յորք, որպեսզի ՄԱԿ-ի ամբիոնից պատմի Ադրբեջանի ու Թուրքիայի հետաքրքրությունների մասին. Զաքարյան
Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսի՞ն էլ եք ջնջելու. ջնջել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարը
Իսկ բանակում տասնյակ մահերի մասին ո՞վ պիտի զեկույց պատրաստի ու ազատի այդ աղետից. Տեր Պսակ«Վերջին հանգրվան» ներկայացմամբ Վանաձորի «Բոհեմ»-ը հանգրվանեց ԻջևանումՀրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում2023-ի այս օրը Արցախում քաnu էր, դժnխք էին դարձրել Արցախը. Մետաքսե Հակոբյան
9-ամյա հայ երեխան հшրձшկման է ենթարկվել Իսրայելում. նրա վրա պղպեղի սփրեյ են փչել (տեսանյութ)
Վտանգը կանխելու նպատակով Աշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից․ ՆԳՆ300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է. որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. ԱբրահամյանՍպասում ենք Հայաստան–Թուրքիա երկաթուղու բացմանը. ՓաշինյանՀիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են. Փաշինյան
Անհետ կորածների հարցում համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին․ Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳԱ-ում
Շառից, փորձանքից, իշխանությունից հեռու. «Հրապարակ»Միրզոյանն ու Բայրամովն են հանդիպելԱլավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»Պաշտոնը «ժառանգություն է թողնելու». «Հրապարակ»ԱՄՆ-ը շուրջ 7,5 միլիոն դոլար է հատկացրել հայկական լրատվամիջոցներին աջակցելու համարՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին. «Ժողովուրդ» Ապացույցները՝ մամուլի հրապարակումներ են եւ տիրադավների խոսքը. «Հրապարակ»Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին. «Հրապարակ»Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է. «Հրապարակ»Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը. «Հրապարակ»Կոբախիձեն Փաշինյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հարցերըԿոս․ Ձեր գնումների փոքր ընտրությունը կարող է աջակցել հայ արտադրողինՓաշինյանը քննարկել է Դիմահ Ալ Յահյայի հետ թվայնացման ոլորտում համագործակցության հնարավորությունները«Զեկույց», որը հավակնում է դատել Եկեղեցուն․ իսկ ո՞վ է դատավորը․ Սամվել դպիր ԳրիգորյանՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինՀայաստանում մեկնարկել է կլիմայական թափանցիկության ազգային շրջանակի ամրապնդման ծրագիրըՓաշինյանն ու Թաիլանդի վարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍի Ցզինփին․ Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունն առանցքային է համաշխարհային խնդիրների լուծման համարԱրամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարըՊապոյան․ 2026-ի հունվար-օգոստոսին հայկական ծագման արտահանումը ԵՄ աճել է 69%-ովԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են Հորմուզի նեղուցի փուլային բացման հարցը․ ReutersԱբխազիայում հրաբխի ժայթքման մասին լուրը հերքվել էՄոտ 80 երկիր պահանջել է անհապաղ բացել Հորմուզի նեղուցըՀռոմի պապն ԱԲ-ի պատճառով «ապոկալիպսիսի» վտանգը գլխավոր սպառնալիքներից մեկն անվանեցՏրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ ՍպերցյանԲոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համարՀայաստանի՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու հայտարարությունները դեռ հայտարարագրված բնույթ ունեն. ՌԴ ԱԽՄիրզոյանն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են հումանիտար հարցերըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»
Քաղաքականություն

Անգամ եթե Սերժին բռնեք դա ունենալու է 1-2 օրվա լրատվական էֆեկտ. քաղտեխնոլոգ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որոշեցի գրել...

Գրում եմ ոչ թե որպես սև կամ սպիտակ, ոչ թե որպես հին կամ նոր, այլ որպես Կարեն Քոչարյան, որը եղել է, կա և կմնա ՀՀ շարքային քաղաքացի: Ով այս երկրում ապրել է խորհրդային ժամանակահատվածից մինչ օրս և քիչ թե շատ ինչ-որ ճանապարհ է անցել:

ԴԻՄՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:

Տղերք, եկել է գործ անելու ժամանակը: Պոպուլիզմը անցյալ տարվա ռեպերտուարն էր (ԶԼՄ-ներին խնդրում եմ, որ եթե այս նամակը տեղադրեն իրենց կայքերում, այս երկու նախադասությունը չդարձնեն վերնագիր): Հավատացեք, չեմ չարախնդում, չեմ քննադատում, չեմ ուզում, որ այս իշխանությունը ձախողվի, ոչ ռոբերտական եմ, ոչ էլ սերժական: Ավելին. ուզում եմ, որ այս իշխանությունն ունենա ամենամեծ հաջողությունները: Ոչ թե նրա համար. որ ես նիկոլական եմ, այլ շատ ավելի մերկանտիլ նկատառումներով՝ որպեսզի իմ երեխաները ապրեն նորմալ, կայացած և առաջադեմ երկրում (ինձ ճանաչողները սրա մասին գիտեն շատ վաղուց): Իսկ դրա համար պետք է չվախենալ պատասխանատվությունից, սովորել որոշում ընդունել և, որ ամենակարևորն է, այդ որոշումները կյանքի կոչել: Այդ որոշումների մեջ կարող են լինել նաև սխալնել: Մի վախեցեք սխալվելուց: Չի սխալվում միայն նա ով ՈՉԻՆՉ չի անում:

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴՈՒԽՈՎ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼ:

Այսօր արդեն հներին բռնելով ոչնչի չեք հասնի, որովհետև խաղի կանոնները,դեռ անցյալ տարի, հենց դուք եք սահմանել, երբ մի քանի օլիգարխների բռնելուց հետո, բաց էիք թողնում՝ վնասը փոխհատուցելուց հետո (կարծում եմ օրինակներ բերելու կարիքը չկա): Եվ ճիշտ էիք անում, որովհետև այս կամ այն օլիգարխի կամ բիզնեսմենի նստելով երկրի և ժողովրդի վիճակը չի լավանալու: Ավելի լավ է նրանց առջև խնդիր դնել (կամ ստիպել, դուք ինձանից լավ գիտեք ձևերը) կապիտալ ներդրումներ անել և աշխատատեղեր ստեղծել: Չեմ ուզում խոսել ժողովրդի անունից (ինչպես դա անում եմ գրեթե բոլորը), բայց հավատացեք, շատերին արդեն չի հետաքրքրում ով ում բռնեց: Անգամ եթե այսօր Սերժին բռնեք դա ունենալու է 1-2 օրվա լրատվական էֆեկտ: ՈՉ ԱՎԵԼԻՆ:

Նրանք վերադարձել են իրենց առօրյային, իրենց ընտանիքներին և ուզում են պարզապես լավ ապրել: Այն, որ բարքերի առումով երկրում շատ բան է փոխվել, ոչ ոք չի կարող հերքել: Բայց կրկնում եմ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵԼԸ երկրի զարգացման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Սահմանեք հստակ խաղի կանոններ, որոնք պարտադիր կլինեն բոլորի համար: Հավատացեք այդ կանոններին հետևում են նաև դրսի ներդրողները:
Եվ մի բան էլ. սովորեք լսել: Լսել բոլոր մասնագետներին և պրոֆեսիոնալներին: Անգամ, եթե այդ մասնագետները ձեզ քննադատում են կամ այլ ճամբարից են: Անպայման չէ, կյանքի կոչեք նրանց ասածները:

ԲԱՅՑ ԼՍԵՔ: Ֆեյսբուքն այս իմաստով ապագա չէ: Ֆեյսբուքի օգտատերերի մեծ մասը ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է: Իսկ դա նշանակում է, որ ոչ մի բանի մասնագետ չէ: Մի վախեցեք ՀԿ-ների ճնշումներից: Դա նրանց գործն է: Իսկ ձեր գործը աշխատելն է: Օրինակ՝ ուժային կառույցները չեն կարող ՔՆՔՈՒՇ լինել: Այդ կառույցները նրա համար են, որ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառեն:

Առայժմ այսքանը:

Հարգանքներով, Կարեն Քոչարյան»: